▲ Դեպի վեր

lang.iso lang.iso lang.iso

Մահացել է Հովիկ Աղազարյանի կինը

Այսօր գիշերը մահացել է ՔՊ-ից հեռացված պատգամավոր Հովիկ Աղազարյանի կինը։
Լուրը լրատվամիջոցների հետ զրույցում հաստատել է Հովիկ Աղազարյանը։
Հուղարկավորությունը տեղի կունենա Սուրենավանում։

Հովիկ Աղազարյանի որդին՝ Հովսեփ Աղազարյանը, գրառմամբ հայտնել է մոր մահվան պատճառը։

«Մորս կորցրեցինք… Սրտի պլանային վիրահատությունը մեր ընտանիքի համար ճակատագրական էր»,- գրել է նա։

***

Մահացել է Հովիկ Աղազարյանի կինը։ 10 օր առաջ սրտի վիրահատություն է տարել ու այդպես էլ դուրս չի եկել կոմայից։ Այս մասին ֆեյսբուքյան իր էջում գրել է Նաիրա Զոհրաբյանը։

«Գուցե սրտի խնդիր ունեցել է, բայց որ իր նողկալի ամուսնու սեռախեղված արկածները, սեփական թիմակիցների անկողնու ու ստրինգների մեջ մտնող ՔՊ-ական խառնամբոխի շակալային գրոհը, ինչի դիմաց Մաուգլու շակալը բարեկրթության պիսկն է, էս կեղտ, զիբլանոց ու աղբ սիրող նիկոլակուտոկի գարշահոտ արշավը, չէին կարող մարդու պսիխիկայի ու առողջության վրա հետեւանք չունենալ՝ փաստ է, եթե անգամ վիրահատությունը պլանային է եղել։

Սրանք էնքան պիղծ են, հաննիբալի ծնոտով էնպես են կոդլով հարձակվում իրենց հերթական զոհի վրա, որ ստոիկյան համբերություն է պետք շնաբարո դուրսպրծուկների շակալագրոհին դիմանալու համար։

Հովիկ Աղազարյանից, ով մինչեւ իր սեքս-սկանդալը Նիկոլին համարում էր Քրիստոս, ես զզվում եմ։

Բայց նրա կնոջ մահը էս պիղծ միջավայրի հետ ուղղակի կապ ունի։ Եւ որեւէ մեկն ինձ հակառակում համոզել չի կարող։

Էս շնաբարո համակարգն իր ճանապարհին խժռում է ամեն ինչ։ Անգամ սեփական ուսապարկերի ընտանիքները։ Ոնց եմ զզվում ձեզանից։ Ձեզանից հետո երկիրը, եթե ինչ-որ բան մնա, մեծ դեզինֆեկցիայի պիտի ենթարկել»։

Դիտեք նաև՝

Կայքում տեղ գտած մտքերն ու տեսակետները հեղինակի սեփականությունն են և կարող են չհամընկնել Asekose.am-ի խմբագրության տեսակետների հետ: Նյութերի ներքո` վիրավորական ցանկացած արտահայտություն կհեռացվի կայքից:
Հասարակություն далее