▲ Դեպի վեր

lang.iso lang.iso lang.iso

ՄԱԿ-ը կոչ է արել Հայաստանին ճնշում չգործադրել ցուցարարների վրա

ՄԱԿ-ի մարդու իրավունքների կոմիտեն մտահոգություն է հայտնել «Հայաստանում խաղաղ հավաքների ազատության անհիմն սահմանափակումների», խաղաղ ցույցերին ոստիկանության միջամտության և ցուցարարների կամայական ձերբակալությունների վերաբերյալ։

Այս մասին հայտնում է ՄԱԿ-ի մամուլի ծառայությունը։
Փորձագետները Հայաստանին խորհուրդ են տվել նվազեցնել ցույցերի ժամանակ ոստիկանների թիվը և հետաքննել ուժի անհամաչափ կիրառման, կամայական ձերբակալությունների և կալանավորման բոլոր մեղադրանքները:
Անդրադառնալով դատարանների անկախությանը՝ ՄԱԿ-ը մտահոգություն է հայտնել՝ դրանց վրա գործադիր և օրենսդիր մարմինների ազդեցության առումով։
ՄԱԿ-ի մարդու իրավունքների կոմիտեն Հայաստանին խորհուրդ է տվել ապահովել դատավորների և դատախազներ պաշտպանությունը ցանկացած ձևի ճնշումից և միջամտությունից, երաշխավորել նրանց անվտանգությունը։

Կայքում տեղ գտած մտքերն ու տեսակետները հեղինակի սեփականությունն են և կարող են չհամընկնել Asekose.am-ի խմբագրության տեսակետների հետ: Նյութերի ներքո` վիրավորական ցանկացած արտահայտություն կհեռացվի կայքից:
Հասարակություն далее