▲ Դեպի վեր

lang.iso lang.iso lang.iso

Մանչեսթեր Յունայթեդը հրարաժվել է Մադրիդ մեկնել ռուսական Aeroflot-ի չվերթով

 

Չեմպիոնների լիգայի 1/8 եզրափակիչի առաջին հանդիպման շրջանակում «Մանչեսթեր Յունայթեդը» հյուրընկալվելիս կմրցի «Ատլետիկո Մադրիդի» դեմ։

Ինչպես տեղեկացնում է The Athletic-ը, մանկունյական ակումբը հրաժարվել է Մադրիդ մեկնել ռուսական «Aeroflot» ավիաընկերության չարտերային չվերթով։ Ռուսական ավիաընկերությունը «կարմիր սատանաների» հովանավորն է, սակայն դեպի Մադրիդ չարտերային չվերթը չեղարկվել է, ինչից հետո «Յունայթեդն» մեկնել է բրիտանական Titan Airways-ով։

http://asekose.am/filemanager/uploads/245753.jpg

Հաղորդվում է, որ «Յունայթեդը», ամենայն հավանականությամբ, նման որոշում կայացրել է` կապված Ռուսաստանի ու Ուկրաինայի շփման գծում լարվածության կտրուկ աճով։ Աղբյուրի փոխանցմամբ` «ՄՅՈՒ»-ն ու «Aeroflot»-ի համագործակությունը, ամեն դեպքում, շարունակում է մնալ ուժի մեջ։

Կայքում տեղ գտած մտքերն ու տեսակետները հեղինակի սեփականությունն են և կարող են չհամընկնել Asekose.am-ի խմբագրության տեսակետների հետ: Նյութերի ներքո` վիրավորական ցանկացած արտահայտություն կհեռացվի կայքից:
Հասարակություն далее