168.am-ը գրում է, որ իր տեղեկություններով, Պաշտպանության նախարարի մամուլի խոսնակ է նշանակվելու Նիկոլ Փաշինյանի նախկին խոսնակ Մանե Գևորգյանը, ով վերջերս էր, այսպես ասած, վայր դրել Նիկոլ Փաշինյանի խոսնակի պարտականությունները:

Հիշեցնենք, որ նախագահ Արմեն Սարգսյանի նոյեմբերի 15-ի հրամանագրով՝ Արշակ Կարապետյանը ազատվել է պաշտպանության նախարարի պաշտոնից։
«Հիմք ընդունելով վարչապետի առաջարկությունը՝ համաձայն Սահմանադրության 131-րդ հոդվածի, ինչպես նաև «Կառավարության կառուցվածքի և գործունեության մասին» օրենքի 5-րդ հոդվածի 1-ին մասի.
Արշակ ԿԱՐԱՊԵՏՅԱՆԻՆ ազատել պաշտպանության նախարարի պաշտոնից»:
Մեկ այլ հրամանագրով՝ պաշտոնից ազատվել է նաև փոխվարչապետ Սուրեն Պապիկյանը ու նշանակվել Պաշտպանության նախարար։
«Հիմք ընդունելով վարչապետի առաջարկությունը` համաձայն Սահմանադրության 131-րդ հոդվածի, ինչպես նաև «Կառավարության կառուցվածքի և գործունեության մասին» օրենքի 5-րդ հոդվածի 1-ին մասի.
Սուրեն ՊԱՊԻԿՅԱՆԻՆ նշանակել պաշտպանության նախարար»:


