▲ Դեպի վեր

lang.iso lang.iso lang.iso

Մանկապարտեզից հիվանդանոց տեղափոխված 4 տարեկան աղջիկը մահացել է

Թարմացված․ «Արաբկիր» ԲԿ-ում 4-ամյա երեխայի մահվան նախնական պատճառը երիկամների խնդիրն է եղել։ Հայտնում է «Փաստինֆո»-ն:

Կայքին հայտնի է դարձել, որ դիահերձման արդյունքում երեխայի մոտ գոյացություն է հայտնաբերվել, չի բացառվում, որ այն կարող է չարորակ լինել և ուղիղ կապ ունենալ մահվան հետ։

Հիշեցնենք, որ դեկտեմբերի 2-ին, Արաբկիր ԲԿ-ում 4 տարեկան երեխա է մահացել։ Պարզվել է, որ երեխան աղջիկ է՝ 4 տարեկան, ով նշված բժշկական կենտրոն է տեղափոխվել ծայրահեղ ծանր ախտորոշմամբ՝ Կիևյան 5 հասցեում գործող թիվ 28 մանկապարտեզից:

Այսօր՝ դեկտեմբերի 2-ին, առեղծվածային ու ողբերգական դեպք է տեղի ունեցել Երևանում: Ժամը 11:40-ի սահմաններում ոստիկանության Արաբկիրի բաժնում տեղեկություններ են ստացվել, որ «Արաբկիր» բժշկական կենտրոն երեխա է տեղափոխվել, ով մահացել է:

Ինչպես հայտնում է Գագիկ Շամշյանը, ոստիկանները պարզել են, որ մահացածը 4 տարեկան աղջիկ է, ով շտապօգնության ավտոմեքենայով նշված բժշկական կենտրոն է տեղափոխվել ծայրահեղ ծանր ախտորոշմամբ՝ Կիևյան 5 հասցեում գործող թիվ 28 մանկապարտեզից:

Ոստիկանությունը պարզում է մահացած երեխայի ինքնությունը: Ֆոտոլրագրողի տեղեկություններով՝ մահացածը 4-ամյա Նատալի Ե-ն է:

***

ՆԳՆ ոստիկանությունից «ՀԺ»-ի հետ զրույցում հաստատել են դեպքը և հավելել, որ երեխայի մարմնի վրա բռնության հետքեր չեն եղել, փաստաթղթերը փոխանցվել են Քննչական կոմիտե:

***

«Առավոտ»-ի տեղեկություններով՝ այսօր թիվ 28 մանկապարտեզից Արաբկիր բ/կ տեղափոխված 4-ամյա երեխայի մոտ դեռ բժշկական կենտրոն չհասած արդեն սրտի կանգ է արձանագրվել: Երեխայի մահվան պատճառը պարզելու նպատակով նշանակվել է դիակի դատաբժշկական փորձաքննություն։ Մանկապարտեզի անձնակազմի հետ կատարվել են համապատասխան քննչական գործողություններ: Նույն մանկապարտեզի ծնողների շրջանում շրջանառվող տեղեկությունների համաձայն՝ երեխան ունեցել է սրտի հետ կապված առողջական խնդիրներ:

Կայքում տեղ գտած մտքերն ու տեսակետները հեղինակի սեփականությունն են և կարող են չհամընկնել Asekose.am-ի խմբագրության տեսակետների հետ: Նյութերի ներքո` վիրավորական ցանկացած արտահայտություն կհեռացվի կայքից:
Հասարակություն далее