▲ Դեպի վեր

lang.iso lang.iso lang.iso

«Մարդ բռնի նորից հրաժարական…». Ալեն Սիմոնյանը մոռացել էր անջատել խոսափողը

«Պատիվ ունեմ» խմբակցությունը Նիկոլ Փաշինյանի հրավերով այս պահին կարող է քննարկել միայն իր հրաժարականի տեքստը։ Այս մասին այսօր Ազգային ժողովում Կառավարության հետ հարցուպատասխանի ընթացքում ասաց «Պատիվ ունեմ» խմբակցության պատգամավոր Հայկ Մամիջանյանը։

Մամիջանյանի այդ խոսքն իշխանական պատգամավորներին դուր չեկավ։ Երբ հաջորդ խոսքը «Հայաստան» դաշինքի պատգամավոր Արմենուհի Կյուրեղյանինն էր, Ազգային ժողովի նախագահ Ալեն Սիմոնյանն իր խոսափողը չէր անջատել ու լսվեց. «Մարդ բռնի նորից հրաժարական…», այնուհետեւ նա արագ անջատեց խոսափողը։

Դիտեք նաև՝

Կայքում տեղ գտած մտքերն ու տեսակետները հեղինակի սեփականությունն են և կարող են չհամընկնել Asekose.am-ի խմբագրության տեսակետների հետ: Նյութերի ներքո` վիրավորական ցանկացած արտահայտություն կհեռացվի կայքից:
Հասարակություն далее