«Որևիցե կեղծիքի մասին խոսք չկա, ինչո՞ւ եք այդ նյութն էդպես տարածում, խոսքն այն մասին է, որ այդ բուհը հավատարմագրված չի, բայց դա չի նշանակում, որ փաստաթուղթը կեղծ է: Հարց տալուց առաջ օրենսդրական դաշտն ուսումնասիրեք, ժամանակագրական շրջանն ուսումնասիրեք, նոր եզրահանգումներ արեք»,- Կառավարության նիստից հետո, լրագրողների հետ ճեպազրույցում ասաց ԿԳՄՍ նախարարը՝ անդրադառնալով հրապարակումներին, ըստ որի՝ Սյունիքի մարզպետի դիպլոմը կեղծ է: Ավելի վաղ հոդված էր հրապարակվել Արագածոտնի արդեն նախկին մարզպետ Ռազմիկ Պետրոսյանի կեղծ դիպլոմի մասին:
«Պարոն Պետրոսյանը կյանքն է դրել մեր երկրի, ժողովրդի համար, դրել, ասում եք՝ կեղծ դիպլոմ ունի. ո՞վ ասեց՝ կեղծ ա. կեղծ չի՛»,- հավելեց նախարարը: Ճեպազրույցն ամբողջությամբ՝ տեսանյութում։
Դիտեք նաև՝


