▲ Դեպի վեր

lang.iso lang.iso lang.iso

Մայրը պարբերաբար ծեծում էր երեխային. մանրամասներ` 13-ամյա աղջկա մահվան դեպքից

Այսօր «Վանաձոր» ԲԿ-ում մահացած 13-ամյա երեխայի տատը մանրամասներ է ներկայացրել ընտանիքի վերաբերյալ: Նրա խոսքով, ընտանիքի մայրը պարբերաբար ծեծում էր երեխաներին՝ սպառնալով, որ կսպանի նրանց: Այս մասին հայտնում է ԱրմԼուր-ը:

Դեպքից երկու օր առաջ տատը հեռախոսով խոսել է թոռան հետ, ով բողոքել է, որ ցավեր ունի ոտքերի շրջանում: Դրանից հետո երեխաների հետ կապ հաստատել չի հաջողվել:

«Վանաձոր» բժշկական կենտրոնից լրատվամիջոցներին հայտնել են, որ հիվանդանոց է ընդունվել 13-ամյա աղջիկ երեխա` միջին ծանրությամբ: 

Ընդունման պահին երեխան գանգատվել է ոսկրամկանային սուր ցավերից, որոնք արտահայտվել են քայլքի ֆունկցիայի խանգարումով: Անցել է համապատասխան բոլոր հետազոտությունները, ելնելով վիճակից, ընդունող բժիշկը խորհրդակցել է նաեւ նեղ մասնագետների հետ, ախտորոշման հստակեցման եւ բուժական տակտիկայի վարման հետ կապված:

Առաջին բուժօգնության միջոցառումների ֆոնին վիճակում նկատվել է համեմատական դինամիկ բարելավում: Առավոտյան 06:26-ի սահմաններում երեխայի վիճակը կտրուկ վատացել է: Հրավիրվել է բաժանմունքի վարիչ Ա. Համբարյանը և մանկական ռեանիմատոլոգ Ի. Անտոնյանը: Վիճակը գնահատվել է ծայրահեղ ծանր: Կատարվել են հակաշոկային և վերակենդանացման բոլոր հնարավոր միջոցառումները:

«Կատարված բուժական միջոցառումների ֆոնին աճել է պրոգրեսիվով վատացում, որը, ցավոք սրտի, հանգեցրել է երեխայի կենսաբանական մահվան։ Թե որն է եղել երեխայի մահվան հիմնական պատճառը, կպարզվի դատաբժշկական փորձաքննությամբ»,- նշել են հիվանդանոցից:

Հավելենք, որ Տաշիր քաղաքից «Վանաձոր» բժշկական կենտրոն էր տեղափոխվել Լոռու մարզի բնակիչ 13-ամյա աղջիկ երեխա, որը ծայրահեղ ծանր վիճակում է եղել ու որոշ ժամանակ անց բժշկական կենտրոնում գիտակցության չգալով` մահացել է:

Կայքում տեղ գտած մտքերն ու տեսակետները հեղինակի սեփականությունն են և կարող են չհամընկնել Asekose.am-ի խմբագրության տեսակետների հետ: Նյութերի ներքո` վիրավորական ցանկացած արտահայտություն կհեռացվի կայքից:
Հասարակություն далее