▲ Դեպի վեր

lang.iso lang.iso lang.iso

Մեծաքանակ գնումներ կատարելու անհրաժեշտություն չկա. առևտրային ցանցերն ունեն բավարար պաշարներ. ՏՄՊՊՀ

ՏՄՊՊՀ- հանդես եկել հայտարարությամբ եւ ՀՀ քաղաքացիներին տեղյակ պահել, որ մեծաքանակ գնումներ կատարելու անհրաժեշտություն չկա: Ըստ հանձնաժողովի, առևտրային ցանցերն ունեն բավարար պաշարներ:

/filemanager/uploads/supermarket_xanut.jpg

Հայտարարության մեջ մասնավորապես ասված է

«Հարգելի քաղաքացիներ,

Տեղեկացնում ենք, որ ՀՀ ՏՄՊՊՀ-ն մշտական կապի մեջ է գտնվում հանրապետության խոշոր առևտրային ցանցերի հետ և պարբերաբար իրականացնում է պարենային և ոչ պարենային ապրանքների պաշարների և գների մշտադիտարկումներ:

Խոշոր առևտրային ցանցերի հավաստմամբ՝ իրենք ունեն պահեստավորված բավարար քանակությամբ ապրանքներ և մեծաքանակ գնումներ կատարելու անհրաժեշտություն չկա: Միաժամանակ տեղեկացնում ենք, որ առևտրային ցանցերն առաջարկում են նաև առցանց առաքման ծառայություններ և հաշվի առնելով Առողջապահության նախարարության հորդորները մարդկային կուտակումներից խուսափելու վերաբերյալ՝ կոչ ենք անում օգտվել այդ ծառայություններից»:

Կայքում տեղ գտած մտքերն ու տեսակետները հեղինակի սեփականությունն են և կարող են չհամընկնել Asekose.am-ի խմբագրության տեսակետների հետ: Նյութերի ներքո` վիրավորական ցանկացած արտահայտություն կհեռացվի կայքից:
Հասարակություն далее