▲ Դեպի վեր

lang.iso lang.iso lang.iso

«Մեկը կար, ասում էր` դուք չեք որոշելու, թե թուրքը որտեղ կանգնի»

ԱԺ «Հայաստան» խմբակցության պատգամավոր Գեղամ Նազարյանի գրառումը․ «Ռազմական հանցագործություն։ Ոչ, ռազմական ծանր հանցագործություններ։ Այն, որ գործ ունենք ռազմական հանցագործների հետ, վաղուց փաստ է, բայց հիշեցնեմ, որ ժամանակին Հայաստանում մեկը կար, որ ասում էր` դուք չեք որոշելու, թե թուրքը որտեղ կանգնի։ Հիմա թուրքը կանգնել է որտեղ որ ցանկացել է և ամենադաժան ձևով գնդակահարել է հայ տղերքին։
Թշնամու հետ ամեն ինչ պարզ է։ Դրանց վերջը ևս պարզ է, բայց ինձ մի հարց չի թողնում, որ հանգիստ մի րոպե անգամ ապրեմ` հայեր, դուք ո՞նց եք հանդուրժում, որ երկրի ղեկին նստած է մի մարդ, որն ասում էր, թե մարդա մեկը կիրթ ու կառուցողական է, և որ այդ մենք չենք որոշելու, թե թուրքը որտեղ է կանգնելու։
Հ.Գ. Ես լուրջ կասկած ունեմ գնդակահարության կադրերը/Տեսանյութը՝ Asekose.am-ի տելեգրամյան ալիքում/  դիտող և այդ տեսանյութը ջանադրաբար տարածող հայերի հոգեկան առողջության վրա»։

Նշենք, որ ՀՀ վարչապետ Նիկոլ Փաշինյանը թվիթերյան իր էջում նույնպես անդրադարձել է ադրբեջանցի զինծառայողների կողմից հայ ռազմագերիներին գնդակահարելու տեսանյութին: «Միջազգային հանրությունը պետք է խստորեն դատապարտի այս ռազմական հանցագործությունը և համապատասխան միջոցներ ձեռնարկի՝ Ադրբեջանի ագրեսիան կասեցնելու համար»,- գրել է նա:

Կայքում տեղ գտած մտքերն ու տեսակետները հեղինակի սեփականությունն են և կարող են չհամընկնել Asekose.am-ի խմբագրության տեսակետների հետ: Նյութերի ներքո` վիրավորական ցանկացած արտահայտություն կհեռացվի կայքից:
Հասարակություն далее