▲ Դեպի վեր

lang.iso lang.iso lang.iso

«Մենակ որոշ ցածրախավ տգետներ են հորթի հրճվանքով ապրում»

Դերասան, ռեժիսոր, պրոդյուսեր Տիգրան Նալչաջյանը ֆեյսբուքյան իր էջում գրել է. «Տխուր ժամանակներ ենք ապրում։ Երբ տրամադրություն չես ունենում, հոգեվիճակդ լավ չի լինում ու ուզում ես խոսել կամ հանդիպել ընկերներիցդ մեկին, պարզվում ա ինքը քեզ հետ համեմատած էլ ավելի վատ վիճակում ա ու ավելի շուտ դու պետք ա իրեն լսես ու քաջալերես։
Լավ տրամադրություն ունեցող, անհոգ մարդ գտնելը մտածող ու տրամաբանող մարդկանց շրջանակներում դարձել ա հազվագյուտ մի բան։
Ու բոլորը նյարդային են։ Փորձում են այսրոպեական հարցեր լուծել, մի քիչ փող հետ գցել սև օրվա համար, որովհետև լուսավոր ապագայի հույս չունեն։
Երկրից անվերադարձ գնացողների մասին էլ չասեմ։
Մենակ որոշ ցածրախավ տգետներ են հորթի հրճվանքով ապրում ու մուղամախառը զզվանք տարածում շուրջբոլորը։ Մեկ էլ որոշ պստիկ չինովնիկներ, որոնք առանց վիզ դնելու հայտնվել են կոստյումի ու կաբինետի մեջ ու օդից եկող փողի հոսանքի տակ են մնացել, երբ ընդամենը մի քանի տարի առաջ ավտոբուսի մեջ ուզում էին ծանոթ չհանդիպեր, որ տեղը չստանային։
Չգիտեմ ուր ենք գնում՝ իրարից էսքան խորթացած»։

Դիտեք նաև՝

Կայքում տեղ գտած մտքերն ու տեսակետները հեղինակի սեփականությունն են և կարող են չհամընկնել Asekose.am-ի խմբագրության տեսակետների հետ: Նյութերի ներքո` վիրավորական ցանկացած արտահայտություն կհեռացվի կայքից:
Շոու-բիզնես далее