▲ Դեպի վեր

lang.iso lang.iso lang.iso

«Մենակ թե ԳՈՒՐԳԵՆ ԴԱԲԱՂՅԱՆԸ կամաց-կամաց ՌԱԲԻԶ ԵՐԳԵՐ ՉԵՐԳԻ»

Երգիչ Գուրգեն Դաբաղյանի նոր՝ «Յար Յար»  երգի հիման վրա նկարահանված տեսահոլովակն արդեն պատրաստ է:

Ինչպես նախորդ, այնպես էլ այս տեսահոլովակում Գուրգենը փոխել է ոճը, ներկայանում է ավելի ժամանակակից, ազատ ու անկաշկանդ կերպարով: Տեսահոլովակում Գուրգենը պարում է, մոտոցիկլ վարում ու սիրահետում հավանած աղջկան:

Այս մասին գրում է  mamul.am-ն ու նշում, որ սոցիալական ցանցերում գրում են, որ ոճային փոփոխությունը ստացվել է ու Գուրգենը շատ լավ է ներկայացնում:

Ոմանք էլ կարծում են, որ ժողովրդական, գուսանական երգերի կատարողն այնքան էլ «չի նայվում» այս կերպարով: «Գուրգենն էլ է փորձում Ռազմիկ Ամյանի, Արման Հովհաննիսյանի պես առաջ գնալ, դրա համար էլ փոխել է ոճը, համենայն դեպս, մեղադրել չենք կարող, այդպես են գումար վաստակում»,- գրել է օգտատերերից մեկը: «Մենակ թե այսպես մնա ու կամաց-կամաց ռաբիս երգեր չերգի»,- հավելել է մյուսը:

 

Կայքում տեղ գտած մտքերն ու տեսակետները հեղինակի սեփականությունն են և կարող են չհամընկնել Asekose.am-ի խմբագրության տեսակետների հետ: Նյութերի ներքո` վիրավորական ցանկացած արտահայտություն կհեռացվի կայքից:
Շոու-բիզնես далее