▲ Դեպի վեր

lang.iso lang.iso lang.iso

«Մենք կհաղթենք... և սա՝ 100 տոկոսով». Զելենսկի

Ուկրաինայի դեմ Ռուսաստանի պատերազմի 18 օրերի ընթացքում մոտ 13 հազար ռուս զինվոր է զոհվել։ Այս մասին հայտարարել է Ուկրաինայի նախագահ Վլադիմիր Զելենսկին YouTube-ի իր ալիքում հրապարակված ուղերձում։

«...Ռուսաստանի՝ Ուկրաինա լայնամասշտաբ ներխուժման 18-րդ օրն է. գրեթե 13 հազար սպանված (ռուս զինվորական)՝ 18 օրվա ընթացքում... Ռուսաստանը կորցրել է հազարավոր զինտեխնիկա»,- ասել է Ուկրաինայի նախագահը։

Զելենսկին ասել է, որ գրեթե 125 հազար ուկրաինացի արդեն ապահով տարածք է տեղափոխվել մարդասիրական միջանցքներով։ «Այսօր առանցքային խնդիրը Մարիուպոլն է։ Մեր մարդասիրական բեռը, մեր ավտոշարասյունը Մարիուպոլից երկու ժամվա հեռավորության վրա է, ընդամենը՝ 80 կմ... Ուկրաինան իր քաղաքացիներին ուղարկել է 100 տոննա ամենաանհրաժեշտ իրերը։ Բոլոր դիվանագիտական ​​ջանքերն այսօր ուղղված են նրան, որ բեռները հասնեն։ Տեսնենք՝ ի վիճակի՞ են լսելու Մոսկվայում։ Ես հասկանում եմ, որ հիմա բոլոր ուկրաինացիների համար դժվար է, բոլոր 40 միլիոն ուկրաինացիների համար. բայց մենք հաղթելու ենք, և սա՝ 100%-ով»,- ամփոփել է Ուկրաինայի նախագահը։

Կայքում տեղ գտած մտքերն ու տեսակետները հեղինակի սեփականությունն են և կարող են չհամընկնել Asekose.am-ի խմբագրության տեսակետների հետ: Նյութերի ներքո` վիրավորական ցանկացած արտահայտություն կհեռացվի կայքից:
Հասարակություն далее