▲ Դեպի վեր

lang.iso lang.iso lang.iso

«Մեր ներքին թշնամու «օգնությամբ» նորից վերադարձել ենք 88-ի այն մեկնակետին, որտեղից սկսել ենք». Սենոր Հասրաթյան

Աիցախի ՊԲ նախկին խոսնակ Սենոր Հասրաթյանը ֆեյսբուքյան իր էջում գրել է․

«Երբ ժողովրդի մեջ դադարում է իշխել ազգային մտածողությունը, պետականությունը, որպես ինքնուրույն միավոր, կա՛մ կործանվում է, կա՛մ, լավագույն դեպքում, իր գոյությունը քարշ է տալիս օտարների «մեծահոգության» շնորհիվ, բայց, ցավոք... ժամանակավոր... Արդեն մեկ տարի է մենք այդ վիճակում ենք... Կզարթնի արդյո՞ք մեր ազգային ինքնագիտակցությունը «լեթարգիական քնից», թե՞ կշարունակենք մնալ այն ընթացքի մեջ, որից հանելու համար անկարող կլինի անգամ օտարների «մեծահոգությունը...»:

Հ. Գ. Մենք մեր ներքին թշնամու «օգնությամբ» նորից վերադարձել ենք 88-ի այն մեկնակետին, որտեղից սկսել ենք... Իսկ մեր արտաքին թշնամին, ոգևորված իր հաջողությունից, Շուշիի մերձակայքում նորից հայ սպանելով՝ Հայոց բերդաքաղաքում հրավառություն է կազմակերպում...»:

Կայքում տեղ գտած մտքերն ու տեսակետները հեղինակի սեփականությունն են և կարող են չհամընկնել Asekose.am-ի խմբագրության տեսակետների հետ: Նյութերի ներքո` վիրավորական ցանկացած արտահայտություն կհեռացվի կայքից:
Հասարակություն далее