▲ Դեպի վեր

lang.iso lang.iso lang.iso

«Մեր թոռնիկներին, երեխեքին մեկ-մեկ հայհոյանքով դիմում ենք, բայց դրա մեջ այնքա՜ն ջերմություն կա»

ԱԺ-կառավարություն հարցուպատասխանի ժամանակ, երբ «Հայաստան» խմբակցության պատգամավոր Հռիփսիմե Ստամբուլյանը հարց ուղղեց Արցախցու հացահատիկի արտերը թշնամուն թողնելու մասին,  Նիկոլ Փաշինյանը հայտարարեց, որ մատով է խոսելու այն պատգամավորների հետ, որոնք հողատու կասեն իրեն ու նրանց վրա մատ թափ կտա, ուրիշ բան էլ:

Aravot.am-ն է անդրադառնում այս թեմային ու հարց ուղղում ՔՊ պատգամավոր Հովիկ Աղազարյանին՝ Դուք ի՞նչ տպավորություն ստացաք երեկվա ԱԺ-կառավարություն հարցուպատասխանից, երբ Նիկոլ Փաշինյանը ափերից դուրս եկավ։

««Եթե շատ օբյեկտիվ լինեք, դուրս գանք զգացմունքային դաշտից, ապա ես կարող եմ վստահաբար ասել, որ վարչապետի արձագանքը ավելի քան համարժեք էր այն պահվածքին, ինչ ցուցաբերեցին մեր ընդդիմադիր գործընկերները»: Երբ հիշեցրինք՝ «հողատու» բառն են ասել ու դրանից ափերից դուրս եկավ՝ Աղազարյանն արձագանքեց. «Երբ որ դու միտք ես արտահայտում՝ մտահոգություն ունենալով հայրենիքի, պետականության հետ կապված, դու կենտրոնացիր դրա վրա եւ քո հարցը տուր: Երբ որ ամեն անգամ միտքդ արտահայտելուց գնում ես Արցախում վարուցանքին, որը իմ մոտ շա՜տ վատ ասոցիացիաներ է առաջացնում, որովհետեւ այդ վարուցանքի վրա ծախսվել է բանակի դիզվառելիքը, զինվորների աշխատանքը, ճիշտ է, այդ ցորենը մեր հայրենիքում օգտագործվել է որպես պարենային ապրանք, բայց այդուհանդերձ այդ միջոցները գնացել են եւ դառել են դղյակներ, պալատներ, չեն դառել զենք ու զինամթերք, չեն դառել մեր հայրենիքի պաշտպանական գոտիներ: Այդ ասոցիացիաներն է առաջացնում, հետեւաբար պետք չի ասել, ամեն անգամ մի հատ քո հարցադրմանը նմանատիպ տասնապատիկ պատասխան կստանաս, անտեղի տեղը ի՞նչ ես…արտահայտիր քո անհանգստությունը ու ստացիր ադեկվատ պատասխան, որ բոլորն էլ քեզանից հա՛մ գոհ լինեն, հա՛մ օգուտ ունենան»: Դիտարկմանը, որ քաղաքական խոսք էր հնչում քաղաքական մարմնում, բայց դրան ի՞նչ արձագանք եղավ ու դուք, որպես տղամարդ, ո՞նց կզգայիք, եթե ձեզ նույն բանն ասեին՝ Աղազարյանը պատասխանեց. «Ես գտնում եմ, որ վարչապետի արձագանքն ու պատասխանը ավելի քան ադեկվատ էր այն իրավիճակին, որ տիրում էր այդ պահին ԱԺ-ում: Մեկ ուրիշը կարող է պատահի նույնիսկ…»: Ճշտեցինք, կարող է չդիմանա եւ հայհոյի, հա՞՝ Աղազարյանը պատասխանեց. «Օրինակի համար կարող է եւ այդպիսի բան էլ լինի, որովհետեւ անկախ ամեն ինչից մենք բոլորս էլ մահկանացու ենք, ունենք մեր թերություններն ու առավելությունները, հետեւաբար պետք է հարգել նաեւ դիմացինի պահվածքը, համբերության չափը: Գիտեք ինչ կա, կարելի է շատ հանգիստ նայել մարդու աչքերին, ասել՝ ի՜նչ գեղեցիկ ես դու, ի՜նչ լավն ես դու, բայց այդ խոսքերը շատ ավելի վիրավորական լինեն՝ ասելու ձեւից կախված, քան ամենաթունդ հայհոյանքը: Եվ հակառակը. Մենք մեր թոռնիկներին, մեր երեխեքին մեկ-մեկ հայհոյանքով դիմում ենք՝ իբրեւ թե հայհոյանք, բայց դրա մեջ այնքա՜ն ջերմություն կա, այնքան հարազատություն կա: Օրինակի համար ասում ենք՝ շատ լակոտ, բան…մարդիկ կան, ուրիշ բաներ էլ են ասում խոսքի օրինակ: Այսինքն, կախված է, թե դու ոնց ես ասում: Բա հիմա դու, որ ասում ես, գիտես պատասխան պիտի չստանա՞ս: Չէ՛, այդպես ճիշտ չի, ասում ես՝ պետք է պատրաստ լինես պատասխան ստանալու: Անձամբ ես բազմաթիվ առիթներ ունեցել եմ նմանատիպ իրավիճակներում լինել: Ես մենակ մի անգամ եմ պապանձվել, ձեն չեմ հանել, որովհետեւ աղջնակ էր, այդ աղջնակին ես բան չէի կարա ասեի: Բոլոր մյուս դեպքերում ոչ թե ադեկվատ պատասխան եմ տվել, այլ՝ մի քանի անգամ ավել»»,-գրում է սկզբնաղբյուր կայքը: 

Նշենք, որ Հովիկ Աղազարյանի արտահայտությունը բուռն քննարկման նյութ է դարձել համացանցում․ գրառումներից որոշը՝ ստորև․

Դիտեք նաև՝

Դիտեք նաև՝

Կայքում տեղ գտած մտքերն ու տեսակետները հեղինակի սեփականությունն են և կարող են չհամընկնել Asekose.am-ի խմբագրության տեսակետների հետ: Նյութերի ներքո` վիրավորական ցանկացած արտահայտություն կհեռացվի կայքից:
Հասարակություն далее