Երևանում կալանվել է S7 ավիաընկերության ինքնաթիռներից մեկը։ Տեղեկությունը հայտնում է «Авиаторщина» Telegram ալիքը։

«S7 Airlines-ը չեղյալ է հայտարարել Airbus օդանավերով միջազգային բոլոր չվերթերը այն բանից հետո, երբ նրա օդանավը կալանվել է Երևանում։ Կալանված մեքենայի վարձակալը VP-BSZ գրանցման համարով SMBC Aviation Capital-ն է, որը ճապոնական Sumitomo Mitsui-ի դուբլինյան լիզինգային ստորաբաժանումն է»,- նշված է հաղորդագրության մեջ։
Sputnik Արմենիայի տեղեկություններով՝ «S7 Airlines»-ը պաշտոնական հաղորդագրություն տարածել՝ նշելով, որ հարկադրված է եղել մասնակիորեն կրճատել թռիչքային ծրագիրը՝ կապված սահմանված սահմանափակումների հետ և չեղարկել միջազգային ուղղություններով որոշ չվերթեր:
Ավելի ուշ հայտնի դարձավ, որ «Ուրալյան ավիաուղիների» Մոսկվա-Երևան-Մոսկվա չվերթն իրականացնող ինքնաթիռն այսօր այդպես էլ Երևան չի հասել։
Ինքնաթիռն օդ է բարձրացել է Մոսկվայի «Ժուկովսկի» օդանավակայանից՝ Երևանի «Զվարթնոց» ուղևորվելու համար, այնուհետև վայրէջք է կատարել Մինվոդիում, ապա վերադարձել Մոսկվա։
Մանրամասները՝ սկզբնաղբյուր կայքում


