▲ Դեպի վեր

lang.iso lang.iso lang.iso

ՄԻՊ-ն ահազանգեր է ստանում Գեղարքունիքից եւ Սյունիքից, որ ադրբեջանցի զինծառայողները կրակում են հարբած վիճակում

Հայաստանի մարդու իրավունքների պաշտպանի գրասենյակը Գեղարքունիքի եւ Սյունիքի գյուղերից պարբերաբար ահազանգեր է ստանում այն մասին, որ ադրբեջանական զինծառայողները կրակոցներ են արձակում նաեւ հարբած վիճակում: Այս մասին ֆեյսբուքյան իր էջում գրել է ՄԻՊը։

Նա, մասնավորապես, գրել է.

«Ընդ որում, այս դեպքում կրակոցները հատուկ լուսարձակող են ու արվում են այնպես, որ տեսանելի լինի քաղաքացիական բնակչության համար`ահաբեկելու նպատակով: Այդ դեպքերում գիշերը հաճախ միացնում են բնակիչներին անհանգստություն պատճառող բարձր երաժշտություն, գոռգոռում, այսինքն` կատարում են խուլիգանական արարքներ:

http://asekose.am/filemanager/uploads/arman_tatoyann_mip.jpg

Նման ահազանգեր ստանում ենք 2020թ. դեկտեմբերից սկսած:

Խոսքը այն գյուղերի մասին է, որոնց անմիջական հարեւանությամբ ադրբեջանական զինված ուժերը միջազգային իրավունքի պահանջների կոպիտ խախտումներով տեղակայվել են պատերազմից հետո ու հատկապես 2021թ. մայիսի 12-13-ի ՀՀ ինքնիշխան տարածք անօրինական ներխուժումներից հետո:

ՀՀ մարդու իրավունքների պաշտպանի աշխատակազմի կողմից նշված ահազանգերի ուսումնասիրությունները վկայում են, որ ադրբեջանական կրակոցները դադարում են ՀՀ զինված ուժերի բնակչությանը պաշտպանող կանխարգելիչ գործողություններից հետո»։

Կայքում տեղ գտած մտքերն ու տեսակետները հեղինակի սեփականությունն են և կարող են չհամընկնել Asekose.am-ի խմբագրության տեսակետների հետ: Նյութերի ներքո` վիրավորական ցանկացած արտահայտություն կհեռացվի կայքից:
Հասարակություն далее