|
Ռեժիսոր Հրանտ Վարդանյանը ֆեյսբուքյան իր էջում գրում է. «ՊԱՐՏՈՒԹՅՈՒՆՆ ԱՆԽՈՒՍԱՓԵԼԻ ԷՐ
Տասնամյակներ շարունակ, կեղծ անկախացումից ի վեր, ՀՀ պետականության չկայանալու բանալին միշտ մնաց գաղութատիրոջ ձեռքում։ Մոսկվան, տեսնելով Հայաստանի ժողովրդի ըմբոստությունը սովետների քայքայման տարիներին, օգտագործեց դաժան կայսերությանը հատուկ բոլոր սրիկա մեթոդները, որոնցից գլխավորը «кнут и пряник»-ն էր։ Տեսնելով, որ ի վիճակի չեն կանգնեցնել ոտքի ելած ժողովրդին, նրա հույզերն օգտագործեցին, շեղեցին ազատագրման պայքարի մեջ՝ ներդնելով իրենց գործակալներին։ Ռոմանտիկների, ոտքի ելած ազնիվների գլուխը հերթով կերավ կայսերությունը և դա արվեց դավաճան, նրանց ծառայող հայի ձեռքերով, որպեսզի շարունակեն կառավարելի պահել, որպեսզի ենթարկության տակից չփախնի հայը, որպեսզի իրական անկախացումը վիժեցնեն, որովհետև տարածաշրջանում ամենից կարևոր կետը կայսերության համար Հայաստնն էր մնում, երկիր խաչմերուկը։ Նույն կերպ են վարվել կայսերության բոլոր անկախացող հանրապետություններում։ Մեր պարտությունն օրինաչափ էր, որորվհետև՝ երեսուն տարում ՌԴ-ի կողմից հովանավորվող նորաստեղծ Հայաստանի գավառամիտ, տգետ, անկուշտ բուրժուազիան և ռուսախոս չեկիստական, քաղքենի, քչից-շատից բանիմաց, ենթարկվող հասարակությունն իր ստեղծագործական, կուսակցական, գիտական կոլեկտիվներով, անհատներով, պոռոտախոս (արվեստագետներով)՝ քոծի պես ծառայեցին Կրեմլի հրամաններին, քարը քարի վրա չթողնելով քայքայեցին երկրի բարոյահոգեբանական ամբողջ կերտվածքը։ Երկրը լքեցին այն ըմբոստները, ովքեր սովետներից փախան, իսկ խեղճերին տարան խոպան այլասերելու։ Թուրքերին ընդամենը հարկավոր էր համբերատար սպասել, զինվել, կաշառել կայսերության չինովնիկներին, ՌԴ հետ համաձայնության գալով մտնել և ջաղջախել ջլատված Հայաստանը։ ՀՀ-ում չէր կարող ինստիտուցիոնալ ոչ մի զարգացում տեղի ունենալ. անկախացումից ի վեր անհատների ինստիտուտն էր կառավարում երկիրը, որը հատուկ էր արվում, որովհետև փչովի, կեղծ անհատ ղեկավարի հետևից նախիրն էր գնում, իսկ Կրեմլին մնում էր ընդամենը տվյալ շինծու անհատականություններին ղեկավարել, որպեսզի նախիրը փախնելու տեղ չունենա։ Հ․ Գ․ Այսօր, ինչքան մոտենում է կայսերության փլուզուման օրերը, այնքան դաժան են դառնում նրանք, ովքեր տարիներ շարունակ ծառայել են օտարների շահերին։ Մնում է այս զտման պրոցեսը հաղթահարենք, որպեսզի հասկանանք՝ տակն ով մնաց, ինչքան մնաց, ինչը մնաց։ Բուժման միակ ձևը՝ բարոյահոգեբանական ճշմարիտ գնահատականը, կարող է լինել ինքներս մեզ անկեղծ և արդար գնահատականներ տալով կարող ենք մաքրվել, ըստ իս՝ այն միայն արվեստի միջոցով է հնարավոր, կտրուկ մեծ ներդրումներ են պետք, որպեսզի անորակը, օտարածինն իսպառ վերանա, լեզուն և լեզվամտածողությունը ծառայի պետականության կայացմանը»։ Դիտեք նաև՝ |
«Մնում է այս զտման պրոցեսը հաղթահարենք, որպեսզի հասկանանք՝ տակն ով մնաց, ինչքան մնաց, ինչը մնաց»
Կայքում տեղ գտած մտքերն ու տեսակետները հեղինակի սեփականությունն են և կարող են չհամընկնել Asekose.am-ի խմբագրության տեսակետների հետ: Նյութերի ներքո` վիրավորական ցանկացած արտահայտություն կհեռացվի կայքից:
Tweet
Հասարակություն далее
далее
далее
далее
далее
далее
далее



