▲ Դեպի վեր

lang.iso lang.iso lang.iso

Մոսկվայի Աքիլլեսյան գարշապարը. իսկ մենք կարող ենք դառնալ այդպիսին ՄՄ կազմում

Երբ դեռևս հարյուրամյակներ առաջ ռուսական միապետները սկսել էին իրենց նվաճողական գործողությունները և ծավալվում էին դեպի Հյուսաիսային Կովկաս ապա նաև Հարավային Կովկաս, նրանք չէին էլ պատկերացնում, որ այս տարածաշրջաններն ռուսների համար կդառնն հետագային Աքիլլեսյան գարշապար և մշտական գլխացավանք: Արդեն քսաներորդ դարասկզբին Հարավային Կովկասը հայտնի էր իր սեպարատիզմով, որտեղ քիչ դերակատարություն չունեին, ըստ այդ ժամանակի ռուսական մամուլի ու նաև արխիվային փաստաթղթերի ուսումնասիրության, նաև հայերը: Սակայն արի ու տես, որ առաջին հանրապետության ժամանակ կրած զրկանքներն այնպիսի հետք էին թողել հայերիս, վրա, որ ոչ միայն միացանք խորհրդային կայսրությանը, այլ նաև արդեն միանալուց մոտ քսան տարի անց նամակ էինք գրում ընկեր Ստալինին և արտոնություն խնդրում Էջմիածնի Մայր Տաճարը փակելու և այն թանգարանի վերածելու: Ինչ որ է այսպիսին ենք եղել և ամենայն հավանականությամբ այսպիսին էլ կմնանք: Խնդիրն այլ բանի մեջ է սակայն: Ի տարբերություն մեզ, վրացիները ավելի ամուր են պահել իրենց ազգային ինքնագիտակցությունն ու ազատասիրությունը և այժմ էլ շարունակում են <<ատամներ ցույց տալ>> Մոսկավյին, թեև հիմա այդ <<ատամներն ավելի հղկված են ու քիչ սուր>>: Նույնը չի կարելի ասել հյուսիսկովկասյան ժողովուրդների համար: Այ նրանց նման ազատասեր ու քաղաքակն իմաստով ինքնագլուխ հաստատ ոչ հայերս ենք ոչ վարցիները: Հենց լեռնեցու այս ոգին ու վճռականությունն է, որ Մոսկվային ստիպում է օրավուր ամենախիստ հսկողության ներքո պահել Հյուսիսային Կովկասը: Թեկուզ նայենք այս տարածաշրջանի վերաբերյալ նախագահ Պուտինի վերջին հայտարարությունը. <<Իրավիճակը Հյուսիսային Կովկասում մշտապես պետք է գտնվի ՌԴ ՆԳՆ-ի վերահսկողության տակ: Կայունությունը Հյուսիսային Կովկասում հեշտ չէ պահպանել: Այն մեզ վրա շատ թանկ է նստում: Սակայն մենք այլ տարբերակ չունենք>>,- ինչպես փոխանցում է Интерфакс-ը: Եվ որն է նախագահ Պուտինի համար միակ ելքը. ազատել Կովկասը միջազգային ազդեցությունից և բարելավել կյանքի պայմանները շրջանում, որի համար պլանավորվում է ծախսել 40 մլրդ ռուբլի:
Հիմա: Հաջորդ տարի մենք մուտք ենք գործում Մաքսային Միություն. մեղմ ասած ենք մուտք գործում, քանի որ մեզ ուղղակի ստիպողաբար խցկում են այդ կառույցի մեջ: Եվ ինչ ենք մենք շահելու և ինչ կարող ենք մենք այսպես ասած` կորզել Մոսկվայից: Այո, կորզել, որովհետև, եթե մենք ի վնաս շատ հարցերի համաձայնել ենք մտնել այդ կառույց, ուրեմն մեզ պետք է համապատասխան փոխհատուցում վճարվի այսինքն, այն գինը, որը մեզ համար կհավասարակշռի իրավիճակը: հարցը միայն քաղաքական կամ ռազմականը չէ: հարցն ավելի շատ տնտեսական հարցերին է վերաբերում: Կկարողանանք մենք այնպիսի ճկուն քաղաքական գիծ որդեգրել, որ ինքներս դառնանք Մաքսային Միության և ամենակրևոր անդամը և նաև Աքիլլեսյան գարշապարը, թե մեր նախորդների նման կլինենք այնպիսին, որ մուտք գործելուց ասենք մի տարի անց կխնդրենք, որպեսզի ջնջվի մեր կիսանկախ անկախությունը: Որևէ տնտեսական կամ միջազգային քաղաքական կառույցի անդամակցությունը ռազմականին ու քաղաքականից բացի ունի նաև տնտեսական բաղադրիչ, ու հենց սա էլ պետք է դառնա խաղաքարտ թեկուզ միայն ժողովրդի կենսապայմանները հնարավորինս բարվոք վիճակի բերելու համար: Իսկ միայնակ մենք դա ի վիճակի չենք անելու այլևս. դա պարզից էլ պարզ է:

ՀրԱգ

Կայքում տեղ գտած մտքերն ու տեսակետները հեղինակի սեփականությունն են և կարող են չհամընկնել Asekose.am-ի խմբագրության տեսակետների հետ: Նյութերի ներքո` վիրավորական ցանկացած արտահայտություն կհեռացվի կայքից:
Քաղաքական далее