▲ Դեպի վեր

lang.iso lang.iso lang.iso

Մտածում եմ օգնել բաժանված և միայնակ մայրերին. Անահիտ Սիմոնյան

Երգչուհի Անահիտ Սիմոնյանը, ով վերջերս է որդու՝ Արմանի հետ տեղափոխվել ԱՄՆ, հայտնել է, որ պատրաստվում է կանանց խումբ ստեղծել սոցկայքերում և իր փորձով օգնել բաժանված կամ միայնակ մայրերին:  

Երգչուհին նշել է, որ բազմաթիվ նամակներ է ստանում «հուսահատ ու միայնակ» կանանցից և որոշել է օգնել նրանց փոխել իրենց կյանքը, կիսվել իր փորձով և դարձնել նրանց ավելի ուժեղ։

«Բաժանված և միայնակ մայրերը, ովքեր շատ հուսահատ ու միայնակ են, ինձ գրել էին, որ իրենց մոտիվացնում եմ, առաջ գնալու ուժ եմ տալիս: Կանայք պետք է միշտ միմյանց օգնեն, մանավանդ նմանատիպ իրավիճակներում: Դրա համար ինձ մոտ միտք առաջացավ այդ խումբը ստեղծել»,– Ինստագրամի իր էջի «Story» բաժնում ասել է երգչուհին:

Դիտեք նաև՝

Կայքում տեղ գտած մտքերն ու տեսակետները հեղինակի սեփականությունն են և կարող են չհամընկնել Asekose.am-ի խմբագրության տեսակետների հետ: Նյութերի ներքո` վիրավորական ցանկացած արտահայտություն կհեռացվի կայքից:
Շոու-բիզնես далее