|
Ադրբեջանագետ, պատմական գիտությունների թեկնածու Տաթևիկ Հայրապետյանը 168-ին տված հարցազրույցի ընթացքում անդրադարձել է պատգամավոր Էդուարդ Աղաջանյանի այն հայտարարությանը, որ ՀՀ-ն այլևս չունի ռեսուրսներ և հնարավորություններ՝ ապահովելու Արցախի ժողովրդի անվտանգությունը, իրավունքները, ազատությունը․ «Նա որևէ գիտելիք չունի ո՛չ միջազգային հարաբերություններից, ո՛չ Արցախից։ Եթե իրենք դա գիտեին, բայց 44-օրյա պատերազմից հետո՝ 2021 թվականին, մուրճը ձեռքներին գյուղերով ման էին գալիս, ուրեմն գայիք, մարդկանց ասեիք, որ պոտենցիալ չկա այլևս պայքարելու Արցախի համար»։ Հայրապետյանը նաև խոսել է այսօրվա իշխանությունների վարած քաղաքականության մասին․ «Մարդը, որ ասում էր Արցախը Հայաստան է և վերջ, մի քանի տարի անց չէր կանգնի ԱԺ-ում ասեր՝ «նախկինները ճանաչել են Արցախը որպես Ադրբեջանի մաս»։ Սերժ Սարգսյանը թողել էր իրավիճակ, երբ Հայաստանը շատ մոտ է եղել պատերազմին։ Մենք պետք է պատրաստվեինք պատերազմին, որպեսզի Ադրբեջանը միշտ գերադասեր բանակցային ճանապարհը։ Իսկ հիմա Փաշինյանը չունի լուծում և ելքեր, բայց ունի նպատակ՝ ամեն գնով պահել իշխանությունը։ Նա անկանխատեսելի մարդ է, որովհետև ըստ իրավիճակի է շարժվում․ վեր կկենա, կտեսնի՝ այդ օրը ինչպիսի՞ն է միջազգային իրավիճակը, մի բան կասի, հետո՝ մեկ այլ բան։ Նա եկել է իշխանության՝ խոստանալով պայքարել ինքնորոշման իրավունքի համար, ամիսներ անց ասել՝ նշաձողը իջեցնում ենք առ իրավունքներ և անվտանգություն, մի քանի ամիս անց առհասարակ ասել, որ այլևս չեն կարող պայքարել Արցախի համար»։ |
«Նա որևէ գիտելիք չունի ո՛չ միջազգային հարաբերություններից, ո՛չ Արցախից»
Կայքում տեղ գտած մտքերն ու տեսակետները հեղինակի սեփականությունն են և կարող են չհամընկնել Asekose.am-ի խմբագրության տեսակետների հետ: Նյութերի ներքո` վիրավորական ցանկացած արտահայտություն կհեռացվի կայքից:
Tweet
Հասարակություն далее
далее
далее
далее
далее
далее
далее


