▲ Դեպի վեր

lang.iso lang.iso lang.iso

«Նա վարկաբեկել է Կոմպոզիտորների միությունը․․․Փոխանակ սելը ճռռա, սելվորն է ճռռում»․ Արամ Սաթյան

Կոմպոզիտորների միության արտահերթ նիստում քննարկվել, ապա վարչության նիստում քվեարկության արդյունքում որոշվել է դադարեցնել միության անդամներ  կոմպոզիտորներ Սերգեյ Ումրոյանի և Նուբար Ասլանյանի անդամակցությունը։

Միությունից նշում են, որ Նուբար Ասլանյանի անդամակցությունը դադարեցվել է իր դիմումի համաձայն։

Իսկ կոմպոզիտոր Սերգեյ Ումրոյանը հայտարարել է, որ իրեն առանց պատճառաբանված հիմնավորումների են հեռացրել Հայաստանի կոմպոզիտորների միությունից։

Տարածված հայտարարության համաձայն, Սերգեյ Ումրոյանը ֆեյսբուքյան գրառման միջոցով է տեղեկացել, որ իր անդամակցությունը Հայաստանի կոմպոզիտորների միությանը դադարեցված է, ընդ որում՝ հեռացման պատճառներն անհայտն են։ Կոմպոզիտորի հայտարարության մեջ նշված է. «Անարդարությունները Կոմպոզիտորների միությունում կամ եթե մեր կարծիքին չես, ուրեմն մեզ հետ չես:...

Բարձր գնահատելով ՀԿՄ գործունեության կարևորությունը մեր երաժշտական կյանքում՝ չեմ կարող անտարբեր լինել և չբարձրաձայնել մեր ստեղծագործական կառույցում տիրող ամենաթողության և կառույցի հեղինակությունը վարկաբեկող աշխատելաոճի մասին, որը բազմիցս բարձրաձայնել եմ նաև կառույցի ներսում վարչության նիստերի և ժողովների ժամանակ»։

Պանորամա.am-ի հետ զրույցում Կոմպոզիտորների միության նախագահ Արամ Սաթյանն ասաց, որ Սերգեյ Ումրոյանը Կոմպոզիտորների միությանը վարկաբեկել է. «Մեր կանոնադրության համաձայն, եթե մարդ վարկաբեկում է միությանը՝ կամ հեռացվում է  կամ նկատողություն ստանում։ Ինքը հեռացվել է։ Դա վարչությունն է որոշել, ոչ թե ես»։

Հարցին՝ ի՞նչ է ասել, որ վարչությունը դա դիտարկել է վարկաբեկում, Ա. Սաթյանն ասաց. «Չեմ ուզում խորանալ, ի տարբերություն իրեն, բայց ինքը շատ վատ բան է արել։ «Փոխանակ սելը ճռռա, սելվորն է ճռռում»։ Այնպիսի բաներ է արել, որ իրոք, ...։

Ես նման դեպք չեմ հիշում, առաջին անգամ է»։

Միության նախագահն ասաց, որ  Սերգեյ Ումրոյանը վարչության անդամ է, բայց բացակայում էր վարչության նիստերից, արհամարհում Կոմպոզիտորների միությունը։

«Այդ նիստին, որտեղ քննարկվել էր իր անդամակցությունը դադարեցնելու հարցը, ինքը պետք է ներկա լիներ, քանի որ վարչության նիստ էր, բայց ինքը բացակայել է»,- ասաց Ա. Սաթյանը։

Ինչ վերաբերում է Նուբար Ասլայանին, նա ասաց, որ կոմպոզիտորը բնակվում է Իսրայելում, անդամակցել է այդ երկրի կոմպոզիտորների միությանը. «Արդեն 80 տարեկան է, դժվարանում է գնալ-գալ։ Մենք միշտ հնչեցրել ենք իր ստեղծագործությունները»։ 

Դիտեք նաև՝

 

Կայքում տեղ գտած մտքերն ու տեսակետները հեղինակի սեփականությունն են և կարող են չհամընկնել Asekose.am-ի խմբագրության տեսակետների հետ: Նյութերի ներքո` վիրավորական ցանկացած արտահայտություն կհեռացվի կայքից:
Շոու-բիզնես далее