Հետևեք նաև Asekose.am-ին՝ տելեգրամում։
|
«Ինչպես Կառավարության նիստի ժամանակ վարչապետը տեղեկացրել էր, նախատեսում ենք թոշակների բարձրացում մինչև առնվազն 3000 դրամով: Օգոստոսի 24-ի որոշմամբ՝ սեպտեմբերի 1-ից բազային կենսաթոշակի չափը սահմանվեց 21000 դրամ, իսկ նվազագույն կենսաթոշակի չափը՝ 30500 դրամ: Նախագծի ընդունման արդյունքում 16.600 կենսաթոշակառուների և 5186 զինկենսաթոշակառուների և շուրջ 75000 նպաստառուների համար սեպտեմբերի 1-ից կավելանան կենսաթոշակն ու նպաստները»,- Կառավարության այսօրվա նիստի ժամանակ հստակեցրեց ՀՀ աշխատանքի և սոցիալական հարցերի նախարար Նարեկ Մկրտչյանը: |


