▲ Դեպի վեր

lang.iso lang.iso lang.iso

Նախագահը տնից դուրս է եկել ու այլևս չի վերադարձել. Էդգար Ղազարյան

ՍԴ աշխատակազմի նախկին ղեկավար Էդգար Ղազարյանը ֆեյսբուքյան իր էջում գրել է․

http://asekose.am/filemanager/uploads/Armen_Sargsyan.jpg

«Նախագահը տնից դուրս է եկել ու այլևս չի վերադարձել

Հանրապետության նախագահի աշխատակազմն Արմեն Սարգսյանի արձակուրդ մեկնելու մասին հայտարարել էր դեռևս 2021 թվականի օգոստոսի 9-ին։ Անցել է արդեն 22 օր, սակայն արտերկրում իր արձակուրդն անցկացնող Հանրապետության նախագահը չի վերադարձել Հայաստան։

Այդ ընթացքում նրա անունից հրապարակվել են հրամանագրեր, շնորհավորական և ցավակցական ուղերձներ և այլն, սակայն չի արձանագրվել նրա մասնակցությամբ որևէ հանդիպում և միջոցառում։

Արտասահմանյան ճամփորդությունների սիրահար Հանրապետության նախագահն այդպես էլ չի կարողանում իրեն հարմարավետ զգալ Հայաստանում։ Նա առիթ է փնտրում, իր համար միայն կարգավիճակի համար հետաքրքիր, այս երկրից փախչելու և չվերադառնալու համար»։

Կայքում տեղ գտած մտքերն ու տեսակետները հեղինակի սեփականությունն են և կարող են չհամընկնել Asekose.am-ի խմբագրության տեսակետների հետ: Նյութերի ներքո` վիրավորական ցանկացած արտահայտություն կհեռացվի կայքից:
Հասարակություն далее