▲ Դեպի վեր

lang.iso lang.iso lang.iso

Նելլի Դուրյանն անթույլատրելի է համարում դպրոցում նմանատիպ հատուկ գործողությունը

«Շատ տարբեր ձևեր կան բերման ենթարկելու. կարող էին դպրոցից տուն գնալու ճանապարհին նրան ձերբակալել, տնից տանել և այլն։ Խոսքը տեռորիստական ակտի մասին չէր, պետք է ոստիկանության` անչափահասների հետ աշխատող տեսուչը մտներ դպրոց, տնօրենի մոտ հրավիրեր ու միասին դուրս գային դպրոցից, հետո էլ թեկուզ ԱԱԾ մեքենայով տեղափոխեին նրան»,- «Արմենիա Սպուտնիկ»-ի հետ զրույցում ասել է ՀՀ ոստիկանության` անչափահասների իրավունքների պաշտպանության և ընտանեկան բռնության դեմ պայքարի վարչության նախկին պետը։

Նա հակված է մտածելու, որ ԱԱԾ-ականների ներխուժումը նախապես ոչ ճիշտ գնահատման հետևանք է։ Բայց արդյունքում երեխաները կարող են այնպիսի սթրես ապրել, որ գիշերը չկարողանան քնել կամ վախենան որոշ ժամանակ դպրոց մտնելուց։

Կայքում տեղ գտած մտքերն ու տեսակետները հեղինակի սեփականությունն են և կարող են չհամընկնել Asekose.am-ի խմբագրության տեսակետների հետ: Նյութերի ներքո` վիրավորական ցանկացած արտահայտություն կհեռացվի կայքից:
Հասարակություն далее