▲ Դեպի վեր

lang.iso lang.iso lang.iso

Ներքին Հանդի տարածքում տեղի է ունեցել գերիների փոխանակում․ հայկական կողմին է փոխանցվել 2 գերի

Բանակցությունների արդյունքում, քիչ առաջ  Սյունիքի մարզի Ներքին Հանդի տարածքում տեղի ունեցավ գերիների փոխանակում։

Aravot.am-ի տեղեկություններով, ադրբեջանական կողմը հայկական կողմին փոխանցած երկու գերիներից մեկը, այսօր՝ սեպտեմբերի 15-ին զոհերի դիերը հանելու նպատակով Ներքին Հանդի տարածք գնացած ԱԻՆ աշխատակիցն է եղել։ Բանակցությունները, ՀՀ ԶՈՒ ԳՇ–ի եւ ռուսական կողմի հետ միասին,  հիմնականում վարել են Սյունիքի մարզպետ Ռոբերտ Ղուկասյանն ու Քաջարան համայնքապետ  Մանվել Փարամազյանը։ Ադրբեջանական կողմին է հանձնվել Ներքին Հանդում այսօր գերի ընկած ադրբեջանցին։

 

Կայքում տեղ գտած մտքերն ու տեսակետները հեղինակի սեփականությունն են և կարող են չհամընկնել Asekose.am-ի խմբագրության տեսակետների հետ: Նյութերի ներքո` վիրավորական ցանկացած արտահայտություն կհեռացվի կայքից:
Հասարակություն далее