▲ Դեպի վեր

lang.iso lang.iso lang.iso

«Նիկո՛լ, դու դարձել ես բազմակի օգտագործման գործիք». Պետրոս Մակեյան

«Ժողովրդավարական հայրենիք» կուսակցության նախագահ Պետրոս Մակեյանը ֆեյսբուքյան իր էջում գրել է.

«Նիկո՛լ, բավական է, կա՛նգ առ։ Վարչապետ Փաշինյանը հայտարարել է «որպես ՀԱՊԿ հավաքական անվտանգության խորհրդի նախագահ՝ անհապաղ խորհրդակցություններ եմ սկսում ՀԱՊԿ երկրների ղեկավարների հետ»։

Նիկո՛լ, դու դարձել ես բազմակի օգտագործման գործիք, որի դիմաց հայ ժողովուրդը շարունակում է արյունով հատուցել։ Դո՛ւ 2018-ին դարձար գործիք, խաբեցիր մի ամբողջ ժողովրդի, ուզուրպացրիր առաջնորդի դերակատարումը, կառավերցիր և ուղղուրդեցիր ժողովրդի ցասումը։

Դո՛ւ 2020-ին դարձար գործիք, 44-օրյա պատերազմի ժամանակ աջակցեցիր, կյանքի կոչեցիր «լավրովյան» պլանը՝ հավելյալ հանձնելով Շուշին ու Հադրութը։

Դո՛ւ 2021-ին դարձար գործիք, «ընտրությունները» մանիպուլյատիվ ձևերով Մուկուչյանի աջակցությամբ կեղծեցիր, որպեսզի կյանքի կոչեք ռուս-թուրքական վերջին ծրագիրը՝ Զանգեզուրի միջանցքը հանձնել Ադրբեջանին, Սյունիքը՝ ռուսներին՝ որպես ռազմաբազա։

Հիմա դու դառնում ես գործիք, որի գինը վճարելու է ոչ միայն Ղազախստանի հայությունը, այլև ամբողջ Միջին Ասիայի հայությունը։

Նիկո՛լ, բավական է, կա՛նգ առ, հերիք է ի ցույց դնես մերկությունդ։

Հ․ Գ․ Իմիջայլոց, 2018-ին մերժված Սերժ Սարգսյանն օտար ուժերին չբերեց հայ ժողովրդի դեմ»։

Կայքում տեղ գտած մտքերն ու տեսակետները հեղինակի սեփականությունն են և կարող են չհամընկնել Asekose.am-ի խմբագրության տեսակետների հետ: Նյութերի ներքո` վիրավորական ցանկացած արտահայտություն կհեռացվի կայքից:
Հասարակություն далее