▲ Դեպի վեր

lang.iso lang.iso lang.iso

Նիկոլ, քարոզչական թիմիդ պրեմյա չտաս՝ հետեւողականորեն փչացնում են քեզ

ԱԺ նախկին պատգամավոր Նաիրա Զոհրաբյանը ֆեյսբուքյան իր էջում գրում է․

Նիկոլական, իբր, «ինծիլիգենցիան» ալեկոծվել էր երեկ Արամ Խաչատրյանի արձանի վրա բարձրացած մի երիտասարդի վատ արարքից։

Էն որ իրենք թքած ունեն, որ հենց էս պահին non-stop ռեժիմով պղծվում են Ադրբեջանի զավթած արցախյան բնակավայրերի եկեղեցիներն ու սրբավայրերը՝ էդ հեչ։

Էն որ մի թուրք Շուշիում միզեց Վազգեն Սարգսյանի արձանի վրա՝ էդ անգամ Վազգենի եղբորը չհուզեց:

Բայց նիկոլական «ինծիլիգենցիա» եւ ինֆանտիլ-ինֆուզոիդալ քարոզչական կուտոկ՝ մոռանո՞ւմ եք, 2018 թվականի մահաբեր հեղափոխության օրերին ոչ միայն Արամ Խաչատրյանի, այլ Հայաստանի բոլոր հուշարձանները ձեր համար դարձել էին մարշրուտկայի կռիշ, որի վրա օրերով թառած էիք։

Նիկոլ, քարոզչական թիմիդ պրեմյա չտաս՝ հետեւողականորեն փչացնում են քեզ։

Իհարկե, կա վարկած՝ որ ինադու են անում։

Ոնց որ թե իրենք էլ քեզ չեն սիրում, հը՞։

Կայքում տեղ գտած մտքերն ու տեսակետները հեղինակի սեփականությունն են և կարող են չհամընկնել Asekose.am-ի խմբագրության տեսակետների հետ: Նյութերի ներքո` վիրավորական ցանկացած արտահայտություն կհեռացվի կայքից:
Հասարակություն далее