▲ Դեպի վեր

lang.iso lang.iso lang.iso

Նիկոլ, շուտով կարո՞ղ է ասես՝ Երեւանի կենտրոնում ադրբեջանական դրոշ տեղադրեք ու կհաստատվի խաղաղություն

ՀՀԿ խոսնակ Էդուարդ Շարմազանովը ֆեյսբուքյան իր էջում գրել է․ 

«Այ կապիտուլյանտ, գերիների հարազատներին համոզել ես, թե իբր ադրբեջանական դրոշ այրելու պատճառով իրենց որդիները դեռ Բաքվում են։

Դու էիր ասում 1-2 ամսից կգան գերիները..բա բերեիր, 1 տարի անցել է։

Հաջորդ քայլդ ո՞րն է լինելու …մարդկանց հորդորելը ադրբեջանական դրոշներով երթ իրականացնելը։

Մարդկանց ցավի վրա հակապետական ու լկտի մանիպուլյացիա ես անում։

Գերիները քո պատճառով են հայտնվել Բաքվի բանտերում։

Եթե սրտիդ դարդ է եղել թշնամու դրոշ այրելը՝ ադրբեջանական դրոշը վերցրու ու ինքդ գնա Բաքու։

Հայաստանի ադրբեջանացում չի լինելու։

Ողորմելի շանտաժներդ էլ չեն աշխատելու»։

Կայքում տեղ գտած մտքերն ու տեսակետները հեղինակի սեփականությունն են և կարող են չհամընկնել Asekose.am-ի խմբագրության տեսակետների հետ: Նյութերի ներքո` վիրավորական ցանկացած արտահայտություն կհեռացվի կայքից:
Հասարակություն далее