▲ Դեպի վեր

lang.iso lang.iso lang.iso

Նիկոլասազանդարներն անցան իրենց անպատվաբեր գործին․ Գագիկ Համբարյան

Քաղաքագետ Գագիկ Համբարյանի ֆեյսբուքյան գրառումը․ «Նիկոլասազանդարներն անցան իրենց անպատվաբեր գործին։
Հլը դուք այս նիկոլական սազանդարին նայեք ինչե՜ր է արտաբերում։
Ստյոպա ես, ի՜նչ ես, 4 տարուց ավել է ՆիկոլԴ որևէ ձևաչափով Բաքվից հնչող ահաբեկումներին և վիրավորանքներին չի պատասխանում։ Քո նմանը հավատում է, որ ՆիկոլԴ այդքան տղա կա, որ իրեն հաղթածին կպատասխանի՞։ Հլը դու պատասխանի։
Ստյոպա ես, ի՜նչ ես, որքա՞ն պետք է լռել և կուլ տալ Բաքվից հնչող հակահայ զառանցանքները։
Ստյոպա ես, ի՜նչ ես, ո՞վ կամ ովքե՞ր են Հայաստանի գործընկերները։ Այն Ֆրանսիան, որի տականք նախագահ Մակրոնի քավորությամբ ՆիկոլԴ Պրահայում 2022 թ-ի հոկտեմբերի 6-ին Արցախը ճանաչեց Ադրբեջանի մաս, թե՞ ԱՄՆ-դ, որի պետքարտուղարի տեղակալը և Պետդեպի խոսնակը հայտարարեցին, որ «Զանգեզուրի միջանցք»-ի փայատերն իրենք են։
Ստյոպա ես, ի՜նչ ես, մանիպուլյացիաներդ, թե բա կոշտ արձագանքի կողմնակիցները թող գնան զինկոմիսարիատ ու գնան ճակատ ուղղակի զավեշտալի է։ Սա պետություն է, թե «шавкина контора», որտեղ ընդդիմությունը պետք է պաշտպանի՞ երկիրը... այս անասնական թեզը մշտապես օգտագործվում է Նիկոլի և նրա սազանդարների կողմից։
Պատկերացնում եք, օրինակ՝ Թուրքիան սպառնա Հունաստանին, իսկ Հունաստանի իշխանություննների սազանդարներն առաջ տանեն այն թեզը, որ թող ընդդիմությունը գնազինկոմիսարիատներ գնա։ Պատկերացնել հնարավոր չէ, բայց Հայաստանի պարագայում այդ հիմարությունն առաջ է տարվում և ժեղափթիր մասսան այդ անասունությունն ընդունում է։
Այս ի՞նչ հիմար բաներ ես արտաբերում, այ նիկոլասազանդար։ Ուրեմն միայն ընդդիմադիրները պետք է բանակ կազմեն ու գնան պատերազմելու Ադրբեջանի դեմ, սիրելի ՆԻկոլիԴ «եփած ճաշերի» պատճառով։ Ստեղծված իրավիճակի մեղավորներից մեկը նաև դու ես ու քո նման նիկոլասազանդարներդ ու հենց ձեր նմանները առաջինը պետք է գնան զինկոմիսարիատ ու այնտեղից ճակատ։
Այ՛ ողորմելի, ո՞ւմ ես մեղադրում ժողովրդին ահաբեկելու մեջ։ Ընդդիմադիրների՞ն։ Ժողովուրդը չի տեսնո՞ւմ Ադրբեջանի նախագահի հայտարարությունները։ Թե՞ մենակ ձեզ է լսում ու տեսնում այդ ժողովուրդը։
Թե՞ քո նմանները դիտավորյալ են թմրեցնում ժողովրդին, որ թուրքը հանգիստ գա ու մորթի քո նշած ժողովրդին առանց դիմադրության։ Դե քո ու քո նմաններն էլ Հայաստանում չեն լինի ու որպես գաղթական դրսից ամեն ինչում կմեղադրեն նախկիններին։
Այ՛ ողորմելի, մեր բանակի բազկին հղում ես տալիս ու ընդդիմադիրներին ես պատերազմի ուղարկում, որ ի՞նչ։
Իյա, լուրջ ես ասում, որ «Ալիևի այս հարցազրույցը շատ նմանություւններ ունի 2020-օգոստոսի հարցազրույցին»։ Այո՛, շատ նման է և ի՞նչ։ Ի՛Նչ էր ձեռնարկում ՆԻկոլԴ 2020 թ-ին և հիմա։ Պատասխանը շատ պարզ է՝ ՈՉԻՆՉ։
Ստոպա ես ի՜նչ ես, ՆիկոլԴ մեկ պատասխան ունի Ալիևին՝ շարունակել լիզել նրա կոշիկները և քո ու քո նմանների միջոցով մանիպուլացնել հանրությանը։
Կապիտուլյանտի սպասարկու Ստյոպա, ամեն ինչի համար պատասխանատու է ՆիկոլԴ ու նրան սպասարկողները՝ 6 տարուց ավել է իշխանություն եք։
Ստյոպա, մի պատասխանի Ադրբեջանին, սպասի մինչև թուրքը մտնի տունԴ»։

***

Ստյոպա Սաֆարյանի ֆեյսբուքյան գրառումը` ստորև. «Ալիևի սպառնալիքները լավաշ-լավաշ տարածողները գրեթե անխտիր պահանջում են Հայաստանից կոշտ արձագանք (էհ, ես էլ կուզեի, եթե պատերազմներից հետո այս վիճակում չլինեինք): Բայց միգուցե այս սադրիչ հայտարարությունները նաև այդ հաշվարկով են արվել, որ «լեզվին տանք» ու «քիթ-մռութին ուտե՞նք»: Այն որ Հայաստանը պետք է ընտրի արձագանքի ճիշտ, ճշգրիտ տեսակ, ըստ որում ճիշտ, արագ ու էֆեկտիվ ռազմավարական հաղորդակցություն իրականացնելով միջազգային գործընկերների հետ, նաև նրանց ու իր միջև բաշխելով Ալիևին հակադարձ ասելիքը, դրանում խոսք չկա։ Բայց իմ աչքից չի վրիպում մի կարևոր բան. «կոշտ պատասխանի» կողմնակիցներից և ոչ մեկ չի գրել ու գրում «իշխանություն, մեզ, մեր տղամարդկանց, որդիներին գիշերով հավաքի զինկոմիսարիատներում, կոշտ մարտակոչ հնչեցրա ու բոլորին առաջնորդի ճակատ»... Ոչ մեկ... Իսկ եթե ամենակարևորը չեք գրում կամ առաջարկում ձեր անձնական զոհաբերության չափը այդ «կոշտ պատասխանին» հաջորդելիք զարգացումներում, էլ Ալիևի սպառնալիքները «մորեմերկ» ու «տաք-տաք» ինչո՞ւ եք տարածում: Որ ապացուցեք, որ դուք ճիշտ էիք ու նա Հայաստանի վրա հարձակվելու պլաններ ունի՞: Բայց ո՞վ չգիտեր դա: Ո՞վ է դա կասկածի տակ դրել: Ոչ մեկ։ Բա էլ ինչո՞ւ եք ահաբեկում ժողովրդին, որն այդ ամենը շատ տարբեր աղբյուրներից իմանում է...
Որ ասում եմ՝ մեր վտանգներից մեկն էլ իրեն տառաճանաչ ու կրթված համարող մասսան է, իզուր չեմ ասում...
Հայոց բանակ ջան, բազկիդ ուժ։
Ի դեպ Ալիևի այս հարցազրույցը շատ նմանություններ ունի 2020թ. օգոստոսի հարցազրույցին...»:

Կայքում տեղ գտած մտքերն ու տեսակետները հեղինակի սեփականությունն են և կարող են չհամընկնել Asekose.am-ի խմբագրության տեսակետների հետ: Նյութերի ներքո` վիրավորական ցանկացած արտահայտություն կհեռացվի կայքից:
Հասարակություն далее