Քաղաքագետ Գագիկ Համբարյանը ֆեյսբուքյան իր էջում գրում է․
«Ցինիկը
2022 թ֊ի հոկտեմբերի 6֊ին Պրահայում Արցախն Ադրբեջանի մաս ճանաչած և Արցախը Ալիևի հետ համատեղ հայաթափած հակահայ Նիկոլը ծաղրում է` ցուցադրելով արցախյան ժենգյալով հաց, փախլավա ու գաթա` թե բա համտեսել եմ...
Արցախցիների ճակատագիրը սպասում է առաջնայինը վայոցձորցիներին և սյունեցիներին ու երբ Նիկոլը «Զանգեզուրի միջանցքը» նվիրի Բաքվին ու հայաթափի վերը նշված մարզերը գնալու է, օրինակ` Աբովյան ու համտեսի նախկին գորիսեցիների պատրաստած ածիկը կամ աղանձը ու կրկին ցինիկի նման հրճվի...»։