|
Քաղաքական վերլուծաբան Սարո Սարոյանը ֆեյսբուքյան իր էջում գրել է. «Նիկոլի վերջին օրերի վկաներն իրենց կուռքի հանդեպ հնչող քննադատություններին սիրում են հակադարձել՝ ասելով, որ քննադատության փոխարեն ասեք, թե ինչ պետք է արվի։ Այդ հասարակ բանը հիմա ասում եմ։ Ամբողջ աշխարհում կառավարման հարցում տարրական մի ճշմարտություն կա՝ եթե ուզում ես հաջողել, ապա գործի գլուխ կարող մարդու պետք է նշանակես։ Հիմա նայեք, թե ովքեր են եղել մինչև հիմա պաշտոններին ու ինչ արդյունք են ապահովել՝ զրո արդյունք։ Պետությունը ղեկավարում է մի մարդ, ով գոնե մի նորմալ կադր չի կարողացել նշանակել որպես ինքնուրույն գործող որևէ ստորաբաժանման ղեկավար։ Ասել, որ Հայաստանում լավ արդյունք ապահովող մենեջերներ ու կառավարիչներ չկան, սուտ է։ Տասնյակ մարդկանց միայն ես գիտեմ։ Նրանք չկան պետական կառավարման գործում, որովհետև պետության տհաս ղեկավարի համար էական է, թե իր անձի հանդեպ ինչպես է տրամադրված այդ մասնագետը։ 1992թ․ Վազգեն Մանուկյանը նշանակվեց պետնախարար ու ապա Պաշտպանության նախարար՝ լինելով ամենից մեծ քննադատը Լևոն Տեր-Պետրոսյանի։ Սակայն Տեր-Պետրոսյանի գաղափարական հոգեզավակը լիովին անընդունակ է եղել պետական կառավարման մեջ իր ուսուցչի լավագույն ձիրքերն անգամ ժառանգել։ Սա չեմ գրում, որպեսզի նիկոլականներն իրենց կուռքի ցուցումով վաղը վազեն ընդդիմադիր փուչ գործիչների հետ պայմանավորվելու՝ ստանձնելու որևէ անշառ պետական պաշտոն՝ ցույց տալու համար, թե իրենք լայն կոալիցիայի ու հանրային համերաշխության կողմնակիցն են։ Ընդհակառակը, գրում եմ դրա հակոտնյան, որպեսզի երբևէ գնահատվեն իսկական սկզբունքային մասնագետներն ու նրանց միջոցով հնարավոր լինի ապագայում երկրում իրավիճակ փոխել։ Պետականաշինության գործում կադրերն ամեն ինչ են։ Նիկոլը պետականաքանդության խորհրդանիշն է»։ Դիտեք նաև՝ |
Նիկոլը պետականաքանդության խորհրդանիշն է
Կայքում տեղ գտած մտքերն ու տեսակետները հեղինակի սեփականությունն են և կարող են չհամընկնել Asekose.am-ի խմբագրության տեսակետների հետ: Նյութերի ներքո` վիրավորական ցանկացած արտահայտություն կհեռացվի կայքից:
Tweet
Հասարակություն далее
далее
далее
далее
далее
далее
далее


