▲ Դեպի վեր

lang.iso lang.iso lang.iso

«Նիկոլի թվին»  այսպես են թալանում Հայաստանի հպարտ քաղաքացիներին․ Ոսկան Սարգսյան

Լրագրող Ոսկան Սարգսյանը գրում է․

«Շաքարավազի կիլոգրամի գների 85 դրամ տարբերությունը հսկայական է

Ներկայացնում եմ 2 լուսանկար, որոնցից մեկում Իջևան քաղաքի «Ֆրեշ»  սուպերմարկետու,մյուսում «Երևան սիթի» սուպերմարկետում շաքարավազի գներն են։ Իջևանի սուպերմարկետում շաքարավազի կիլոգրամի գինը 310 դրամ է, Սամվել Ալեքսանյանին պատկանող սուպերմարկետում «Էկոնոմ»  տեսակի շաքարավազի գինը 395,սովորականինը` 415 դրամ է։ Գնի առնվազն 85 դրամ տարբերությունը հսկայական է։ Բազմապատկեք այդ թիվը Սամվել Ալեքսանյանին պատկանող խանութների ցանցով իրացվող հարյուրավոր տոննա շաքարավազի կիլոգրամներով,ստացվում է միայն մի ապրանքից Ալեքսանյանի գերշահույթը։ «Նիկոլի թվին»  այսպես են թալանում Հայաստանի հպարտ քաղաքացիներին` 3 միլիոն վարչապետերին» ։

Կայքում տեղ գտած մտքերն ու տեսակետները հեղինակի սեփականությունն են և կարող են չհամընկնել Asekose.am-ի խմբագրության տեսակետների հետ: Նյութերի ներքո` վիրավորական ցանկացած արտահայտություն կհեռացվի կայքից:
Հասարակություն далее