▲ Դեպի վեր

lang.iso lang.iso lang.iso

«Նիկոլն էլի թաքնվել է»․ Գևորգ Պետրոսյան

Նախկին պատգամավոր Գևորգ Պետրոսյանը գրում է.

«Ի՞նչ արժե մկան ծակը, որտեղ թաքնվել է Նիքոլը ռուսաստանյան «մրցելույթից» առաջ…
Նիքոլն էլի թաքնվել է…
Այն Նիքոլը, ով ժողովրդին խաբում էր, թե կառավարության շենքը ժողովրդինն է, ով իրավունք ունի քացով բացել էդ շենքի դռները…
Իսկ հիմա էդ դռներն արգելափակված են հարյուրավոր ոստիկաններով…
Նիքոլը ցուցամոլ մարդ է…
Նա լայվ է մտնում ամենաչնչին դրական առիթով, երբ դա կարող է մազաչափ նպաստել սրընթաց վայրէջք ապրող իր վարկանիշի փրկությանը…
Նա չկա, չի երևում, ուրեմն գործերը լավ չեն…
Նա, ամենայն հավանականությամբ, երկրորդ և կործանարար որոգայթն է պատրաստվում հյուսել ամսի 9-ին, Մոսկվայում…
Դո՛ւրս արի, ա՛յ տղա, ասա մեզ, ասա մեր սփյուռքի հայրենակիցներին, թե ինչ ես պատրաստվում անել, սպասում ենք քեզ, ստախոս, դո՛ւրս արի ծակից…
Փաստորեն, շատ թանկ արժե այդ ծակը…
Մեղք ես, կխեղդվես ծակի մեջ…»։

Կայքում տեղ գտած մտքերն ու տեսակետները հեղինակի սեփականությունն են և կարող են չհամընկնել Asekose.am-ի խմբագրության տեսակետների հետ: Նյութերի ներքո` վիրավորական ցանկացած արտահայտություն կհեռացվի կայքից:
Հասարակություն далее