▲ Դեպի վեր

lang.iso lang.iso lang.iso

«Նման ուսուցիչների տեսանյութերն ու նկարներն ուղարկեք ինձ». Վարդան Ղուկասյան

Ֆեյսբուքյան ուղիղ եթերում ԴՕԿ կուսակցության նախագահ Վարդան Ղուկասյանը նախ դիմեց ՄԻՊ Անահիտ Ավանեսյանին` նրան մեղադրելով առանց այն էլ չնչին աշխատավարձ ստացող ուսուցիչներին հալածելու համար: Հիշեցնենք, ՄԻՊ-ն այսօր ԱԺ-ում խոսել էր դպրոցներում բուլինգի հաճախակիացող դեպքերի մասին:

Փոխարենը, սակայն, Վարդան Ղուկասյանն սպառնաց այն ուսուցիչներին, ովքեր կհամարձակվեն դասարաններում ասել, թե Արցախը Հայաստան չէր, միշտ Ադրբեջանինն է եղել: Նա կոչ արեց աշակերտներին` նման ուսուցիչների տեսանյութերն ու նկարներն ուղարկել իրեն` հարակից տվյալներով ու փաստերով:

 

Կայքում տեղ գտած մտքերն ու տեսակետները հեղինակի սեփականությունն են և կարող են չհամընկնել Asekose.am-ի խմբագրության տեսակետների հետ: Նյութերի ներքո` վիրավորական ցանկացած արտահայտություն կհեռացվի կայքից:
Հասարակություն далее