▲ Դեպի վեր

lang.iso lang.iso lang.iso

Նոր մանրամասներ՝ Արծրուն Հովհաննիսյանի առողջական վիճակի մասին

ՀՀ ՊՆ նախկին մամուլի խոսնակ Արծրուն Հովհաննիսյանը Երևանի բժշկական կենտրոններից մեկում հետազոտություններ է անցել, նրա վիճակը նորմալ է գնահատվում:

«Արմենպրես»-ի հետ զրույցում այս մասին ասել է Արծրուն Հովհաննիսյանի եղբայր Բաբկեն Հովհաննիսյանը:

««Աստղիկ» ԲԿ-ում ստուգել են Արծրուն Հովհաննիսյանի սիրտն ու գլուխը, ասացին, որ ամեն ինչ նորմալ է: Այժմ պետք է գնանք «Էրեբունի» ԲԿ, այնտեղ նյարդաբանի մոտ ստուգումներ պետք է անցնի»,- նշել է Բաբկեն Հովհաննիսյանը:

Հարցին՝ արդյոք Արծրուն Հովհաննիսյանը վիրահատվել է, նա բացասական պատասխան է տվել:

Հիշեցնենք` Հովհաննիսյանի ինքնազգացողությունը վատացել էր նաև նոյեմբերի 9-ին։ Այն ժամանակ տեղեկություններ տարածվեցին, թե նա սրտի կաթված է ստացել, սակայն ավելի ուշ պարզվեց, որ ճնշման տատանումներ է ունեցել։

 

Կայքում տեղ գտած մտքերն ու տեսակետները հեղինակի սեփականությունն են և կարող են չհամընկնել Asekose.am-ի խմբագրության տեսակետների հետ: Նյութերի ներքո` վիրավորական ցանկացած արտահայտություն կհեռացվի կայքից:
Հասարակություն далее