|
«էական հանգամանքներ ենք ներկայացրել, որոնցով ցույց ենք տալիս, որ ընտրությունները արդար ու թափանցիկ չեն ընթացել, ընթացել են խախտումներով։ Պահանջ ենք ներկայացրել, որ չեղարկվեն ընտրությունների արդյունքները»,- այս մասին ՍԴ բակում լրագրողների հետ զրույցում նշեց փաստաբան Հովհաննես Խուդոյանը։ Նրա խոսքով՝ հիմնական փաստարկներից է իրավապահ համակարգի քաղաքական քարոզչությունը․ «Կատարել են հրապարակումներ, որոնք չպետք է կատարեին, չպետք է խախտեին անմեղության կանխավարկածը, նաև չպետք է հրապարակին գաղտնալսումներ, որոնք իրավական նշաբակություն չունեն»։ Նշենք, որ քաղաքական մի քանի ուժեր, այդ թվում՝ «Հայաստան» դաշինքը, դիմել են Սահմանադրական դատարան՝ վիճարկելով ՀՀ Ազգային ժողովի 2026 թվականի հունիսի 7-ի ընտրությունների արդյունքները։ *** |
|
|
Ռոբերտ Քոչարյանն ու Սամվել Կարապետյանը չեն հանդիպել։ Այս մասին ՍԴ բակում լրագրողների հետ զրույցում ասաց «Հայաստան» դաշինքի պատգամավոր Արծվիկ Մինասյանը։ Անդրադառնալով հարցին՝ արդյոք երկու ուժերի առաջնորդները պատրաստվում են հանդիպել, նա պատասխանեց․ «Եթե այդպիսի բան լինի, «Հայաստան» դաշինքը, նաև Ռոբերտ Քոչարյանը կհայտարարեն․ քաղաքական ուժի ներսում այդպիսի քննարկումներ չկան»։ Հիշեցնենք, որ Սամվել Կարապետյանը ընդդիմադիր ուժերի համախմբման և հետընտրական կոալիցիա կազմելու կոչով է հանդես եկել։ *** «Այս իշխանությունը հանրությանը պատկանող ֆինանսական միջոցները ընտրակաշառքի տեսքով տվել է ընտտրողներին, նաև գործադրել է իր լիազորությունները՝ բռբության ենթարկելով քաղաքացիներին։ Մի՛ մոռացեք, որ այս քարոզարշավի ընթացքում նաև մարդ է մահացել ՔԿՀ-ում։ Այս իշխանությունը Հայստանում ամենախայտառակ ընտրություններն անցկացրած իշխանությունն է»,- այս մասին ՍԴ բակում լրագրողների հետ զրույցում նշեց «Հայաստան» դաշինքի պատգամավոր Արծվիկ Մինասյանը։ «Հիմա իրենք բարձրաձայնում են, իբրև թե ընդդիմադիրներն ընտրակաշառքով են ընտրվել։ Ավելին՝ Նիկոլ Փաշինյանը՝ իր խառնակչության էությանը համապատասխան հիմա էլ հրահրում է քաղաքացիական բախումներ։ Բախումների անոնս է անում այս մարդը։ Այս պայմաններում մեր փրկությունն այս իշխանություններից ձերբազատվելն է»,- ընդգծեց Մինասյանը՝ հավելելով, որ եթե ՍԴ-ն կամք ունենա և անվավեր ճանաչի ընտրությունները, ժողովուրդը կկարողանա համախմբվել և կատարել նորմալ ընտրություններ։ *** |
|
|
Երևանի նախկին քաղաքապետ Հայկ Մարությանի գլխավորած «Նոր ուժ» կուսակցությունը ևս դիմում ներկայացրեց Սահմանադրական դատարան: ***
***
|
«Նիկոլ Փաշինյանը հրահրում է քաղաքացիական բախումներ»․ Արծվիկ Մինասյան
info@asekose.am/095519696
Tweet
Հասարակություն далее
далее
далее
далее
далее
далее
далее


