▲ Դեպի վեր

lang.iso lang.iso lang.iso

Նորություն էր, որ ԼՂ մարդու իրավունքների նախկին պաշտպանը կցուցաբերի իր բացահայտ իրավական մերկությունը

 

Վարչապետ Նիկոլ Փաշինյանի մամլո խոսնակ Վլադիմիր Կարապետյանը ֆեյսբուքյան իր էջում գրում է.

 

«Ամեն ինչ սպասելի է այսօրվա «ընդդիմադիրներից», բայց այն ԼՂ մարդու իրավունքների նախկին պաշտպանը կցուցաբերի իր բացահայտ իրավական մերկությունը, դա նորություն է նույնիսկ իմ՝ հանրապետական խունտայի օրոք գրեթե ամեն տեսակի մանիպուլյացիա տեսածից համար։

Դատեք ինքներդ․ խոսելով Վենետիկի հանձնաժողովի նախագահի՝ վարչապետ Փաշինյանին ուղղված նամակի մասին, լրատվամիջոցներից մեկին տված հարցազրույում նկատել էի, որ հանձնաժողովը օժանադակել է արդարադատության արմատական բարեփոխումներին և նույնիսկ վեթթինգին ․․․նման դեպքերում։

 

 

 

 

 

 

 

 

 

 

Հիմա Ռուբեն Մելիքյանը ինձ մեղադրում է նրանում, որ, իբր վեթթինգի մասին Ջիաննի Բուքիքիոն չի խոսել ու մեջ է բերում․․․ նամակի մեկ այլ հատված։ Կարելի է միայն պատկերացնել, թե նախկին ռեժիմի թալանչիկան բարքերին ու անցուդարձին սովոր մարդու իրավունքների վայ պաշտպանը ինչպե՞ս է կատարել իր պարտականությունները Արցախում»:

 

Կայքում տեղ գտած մտքերն ու տեսակետները հեղինակի սեփականությունն են և կարող են չհամընկնել Asekose.am-ի խմբագրության տեսակետների հետ: Նյութերի ներքո` վիրավորական ցանկացած արտահայտություն կհեռացվի կայքից:
Հասարակություն далее