▲ Դեպի վեր

lang.iso lang.iso lang.iso

Նույն բանը 2018-ին էին արել, լրիվ հակառակ աստառով, թե բա՝ գունավոր հեղափոխություն, սոռոս-մոռոս...

«Ադեկվադ» միաբանության հիմնադիր Արթուր Դանիելյանը ֆեյսբուքյան իր էջում գրել է. «Փաշինյանի` ընդգծված գերհարգալից ընդունելությունը Մոսկվայում ընդամենը քող ա: Նրանք ուզում են պատրանք ստեղծել, որ Փաշինյանի հետ խնդիր չունեն, որպեսզի պլանավորվող ներհայկական իրադարձությունները Մոսկվայի հետ կապելը դժվար լինի:


Նույն բանը 2018-ին էին արել, լրիվ հակառակ աստառով, թե բա՝ գունավոր հեղափոխություն, սոռոս-մոռոս: Միայն Սերժ Սարգսյանը հանդգնեց էդ պատրանքը քանդել, երբ հայտարարեց, որ իշխանությունը Կարապետյանի պահանջով է հանձնել հենց Կարապետյանին, իսկ նա արդեն տվեց Փաշինյանին:
Քանդվող մետրոպոլիան չի ուզում պարտությունը պատվով ընդունի, անպայման պիտի արյան գետեր հոսեն, ընդ որում, ավանդույթի համաձայն՝ հենց հայի արյան: Ծիծեռնակաբերդը ցարական Ռուսաստանի անկման հետևանք է, Եռաբլուրը՝ Սովետի, հիմա էլ Պուտինյան պետության անկման «հուշարձան» պիտի թողնեն մեզ»:

Կայքում տեղ գտած մտքերն ու տեսակետները հեղինակի սեփականությունն են և կարող են չհամընկնել Asekose.am-ի խմբագրության տեսակետների հետ: Նյութերի ներքո` վիրավորական ցանկացած արտահայտություն կհեռացվի կայքից:
Հասարակություն далее