▲ Դեպի վեր

lang.iso lang.iso lang.iso

«Նրանք ինձ հետ ինչ-որ խնդիր ունեն, ես իրենց թայֆից չեմ». Շպռոտ

Երգչուհի Շպռոտը պատասխանել է ինստագրամյան հետևորդների հարցերին, թե ինչու՞ ներկա չի եղել Հայկական երաժշտական մրցանակաբաշխությանը։

«Հետևորդներիցս շատերը տխրել ու զարմացել էին:

Ես ինքս չգիտեմ, թե ինչու չէին հրավիրել, բայց ունեմ ենթադրություններ: Երբ արտիստին չեղարկում են հեռուստատեսությունից, ռադիոյից, այսպես ասած՝ «cancel culture» են անում, ԱՄՆ-ում դա անում են այն արտիստների հետ, որոնք բռնաբարության հոդվածի համար են մեղադրվում, կամ ովքեր իրենց խելոք չեն պահում:

Մեր հայկական իրականության մեջ, պարզվում է, այլ բանի համար են չեղարկում:

Համերգի կազմակերպիչներից շատերին ճանաչում եմ, նրանք արտիստներ են, ում ես համարում էի ընկերներ, ովքեր ինձ տեսնելուց գրկախառնվում են, իմ դեմքին ժպտում են, բայց ինչ-որ խնդիր ունեն: Միգուցե, որ ես հավատացյալ եմ դարձել, դա է պատճառը:

Համերգի կազմակերպիչների մեծ մասը գեյեր են, միգուցե դա է պատճառը, որովհետև այսօր գեյերն ինձ հետ խնդիր ունեն: Դրանք ուղղակի ենթադրություններ են, չեմ ուզում հավատալ, որ դա է պատճառը, բայց կարծում եմ, որ ոչ թե ժողովուրդը չի ցանկացել ինձ տեսնել, այլ իմ գեյ կոլեգաները: Ինձ «cancel culture» ասվածն անում են կոլեգաներս:

Բայց այսօր կա ինտերնետ, նրանք որքան էլ փորձեն ինձ չեղարկել, մենք կարող ենք շփվել օնլայն: Ինձ համար ամենակարևորը, որ իմ հանդիսատեսն ինձ չչեղարկի»,- ինստագրամի իր էջում անկեղծացել է Շպռոտը:

Դիտեք նաև՝

Կայքում տեղ գտած մտքերն ու տեսակետները հեղինակի սեփականությունն են և կարող են չհամընկնել Asekose.am-ի խմբագրության տեսակետների հետ: Նյութերի ներքո` վիրավորական ցանկացած արտահայտություն կհեռացվի կայքից:
Շոու-բիզնես далее