|
Լրագրող Փայլակ Ֆահրադյանը ֆեյսբուքյան իր էջում գրել է. «Ինչպես է ստացվում, որ ոչ մի լրագրողի թույլ չեն տալիս մոտենալ և մասնագիտական աշխատանքներ իրականացնել, իսկ ահա Դանիել Իոննիսյանը «գլխներին» կանգնած ուղիղ եթեր է անում։ Եթե որպես կամավոր է մոտեցել, ապա այնտեղ ամեն ինչով կարող էր օգնել, բացի ուղիղ եթեր մտնելուց։ ԶԼՄ ներկայացուցիչներին դեպքի վայր մոտենալ արգելում են հիմնականում քաղաքացիական հագուստով ոստիկաններ։ Ավելի վաղ ԻՔՄ համակարգող Դանիել Իոաննիսյանը ֆեյսբուքյան իր էջի ուղիղ եթերում ներկայացրել էր փրկարարական աշխատանքների վայրում տեղի ունեցող իրավիճակը: |


