▲ Դեպի վեր

lang.iso lang.iso lang.iso

«Օլիգարխները թալանում են. բենզինի գինը հարևան Վրաստանում 480 դրամ է, իսկ մեզ մոտ՝ 520 դրամ»

ՀՅԴ Բյուրոյի տնտեսական հետազոտությունների գրասենյակի պատասխանատու, տնտեսագետ Սուրեն Պարսյանը ֆեյսբուքյան իր էջում գրել է․

http://asekose.am/filemanager/uploads/2019/12/week-3/benzin.jpg.jpg

«Նույնիսկ այս ճգնաժամային օրերին իշխանություններին սպասարկող օլիգարխները թալանում են մեր ժողովրդին։

Գործող իշխանությունները շատ են սիրում կրկնել, որ երկիրը թույլ է, քանի որ նախկինում թալանել են հասարակությունը, բանակը։

Թալանը շարունակվում է նաև հիմա․ բենզինի գինը հարևան Վրաստանում 480 դրամ է, իսկ մեզ մոտ՝ 520 դրամ, դիզելային վառելիքի գինը Վրաստանում 480 դրամ է, իսկ մեզ մոտ՝ 500 դրամ։

Անհույս է պետական մարմիններից ինչ-որ բան պահանջել, նրանք կամ անգործության են մատնված, կամ շարունակում են հարստանալ»։

Կայքում տեղ գտած մտքերն ու տեսակետները հեղինակի սեփականությունն են և կարող են չհամընկնել Asekose.am-ի խմբագրության տեսակետների հետ: Նյութերի ներքո` վիրավորական ցանկացած արտահայտություն կհեռացվի կայքից:
Հասարակություն далее