▲ Դեպի վեր

lang.iso lang.iso lang.iso

Օպերայում, Փարաջանովի 100-ամյակին նվիրված միջոցառմանը,  թուրքերեն է հնչել․ «Ուրիշ հատված չկա՞ր»

Օպերայում, Սերգեյ Փարաջանովի 100-ամյակին նվիրված միջոցառմանը,  թուրքերեն է հնչել՝  հատված մեծ ռեժիսորի՝«Աշուղ Ղարիբ» ֆիլմից, որում հնչում է ռուսերեն, վրացերեն և ադրբեջաներեն ․․․ «Ուրիշ հատված չկա՞ր»,- թերևս սա է եղել դահլիճում ներկաներից շատերի արձագանքը։ 

Նշենք, որ երեկոյի կազմակերպիչներն են Հայաստանի պետական ֆիլհարմոնիան և Փոքր թատրոնը,  ռեժիսորն է Վահան Բադալյանը․ նաև Օպերայի բակում էր արտ-ինստալյացիա կազմակերպվել, որը նույնպես խոսակցությունների տեղիք էր տվել․ համացանցում ոմանք անընդունելի էին համարել գրքերը գետնին շարելը՝ նշելով, որ Փարաջանովն իր ֆիլմում մագաղաթները շարել էր եկեղեցու տանիքների ու խաչքարերի վրա։ 

Նշենք նաև, որ «Աշուղ Ղարիբ» ֆիլմը նվիրված է Անդրեյ Տարկովսկու հիշատակին և հիմնված է Միխայիլ Լերմոնտովի համանուն հեքիաթի մշակման վրա։

 

Կայքում տեղ գտած մտքերն ու տեսակետները հեղինակի սեփականությունն են և կարող են չհամընկնել Asekose.am-ի խմբագրության տեսակետների հետ: Նյութերի ներքո` վիրավորական ցանկացած արտահայտություն կհեռացվի կայքից:
Շոու-բիզնես далее