▲ Դեպի վեր

lang.iso lang.iso lang.iso

«Օպտիմալացման ևս մեկ նախագիծ, որի մասին ուզում եմ տեղյակ լինի Սրտաբանության ինստիտուտը»

Երևանի ավագանու անդամ Իզաբելլա Աբգարյանի գրառումը.

«Օպտիմալացման ևս մեկ նախագիծ, որի մասին ուզում եմ տեղյակ լինեն «Լևոն Հովհաննիսյանի անվան Սրտաբանության գիտահետազոտական ինստիտուտի» բուժանձնակազմը և բոլոր շահառուները:
Այսօր Երևանի ավագանու մշակույթի, կրթության, առողջապահության հանձնաժողովը, ընդլայնված նիստ անելով ֆինանսական հանձնաժողովի հետ, 6 կողմ, 2 ձեռնպահ քվեարկությամբ դրական եզրակացություն տվեց Սրտաբանության ինստիտուտը «Քանաքեռ֊Զեյթուն» բժշկական կենտրոնին միացնելու նախագծին:
Ավագանու վերջնական որոշմանը նախագիծը քվեարկության կդրվի երեքշաբթի կայանալիք նիստին:
Կրկին ավագանու ուսումնասիրությանն է ներկայացվել ոչ թե 14 օր առաջ, այլ բերվել է հրատապ կարգով:
Արդյունքում Սրտաբանականի շենքը կազատվի, բուժաշխատողները կտեղափոխվեն Քանաքեռ֊Զեյթուն ԲԿ: Բնականաբար, կիրականացվի նաև կադրային օպտիմալացում:
Ըստ քաղաքապետի տեղակալի, միավորված բժշկական կենտրոնը կղեկավարի Սրտաբանականի տնօրենը:
Իմ հարցին, թե արդյո՞ք բուժանձնակազմի հետ քննարկում տեղի ունեցել է, տրվեց բացասական պատասխան: Եղել է քննարկում տնօրինության հետ:
Հաշվի առնելով, որ տնօրենի շահից է բխում է միավորված բուժհաստատություն ղեկավարելը, ուզում եմ լսել բուժանձնակազմի մոտեցումները՝ միևնույն ժամանակ տեղյակ պահելով նախագծի մասին:
Շնորհակալ կլինեմ տեղեկատվությունը տարածելու համար:
Հ.գ. Քննարկումից պարզ դարձավ, որ մտադրություն կա հետագայում միացնել նաև Զեյթունի ծննդատունը»:

Կայքում տեղ գտած մտքերն ու տեսակետները հեղինակի սեփականությունն են և կարող են չհամընկնել Asekose.am-ի խմբագրության տեսակետների հետ: Նյութերի ներքո` վիրավորական ցանկացած արտահայտություն կհեռացվի կայքից:
Հասարակություն далее