ԱԺ ՀԱԿ խմբակցության պատգամավոր Արամ Մանուկյանը նախքան ելույթը խոսքը ուղղեց ԱԺ նախագահ Գալուստ Սահակյանին՝ հորդորելով երբևէ իր ելույթները չմեկնաբանել՝ բացառապես այն դեպքերի, երբ խախտվում է կանոնակարգը:
Անդրադառնալով կառավարության ծրագրին՝ պատգամավորն ասաց.
«Մեզ ներկայացվեց մեղադրանք, որ մենք համագործակցության առաջարկ չենք ընդունել: Պատասխանը հետևյալն է. մենք քաղաքական թիմ ենք, և մեր թիմը հայտարարում է, որ դուք ի վիճակի չեք լուծելու Հայաստանի առջև ծառացած խնդիրները: Չենք վստահում այն Կառավարությանը, որը նշանակվել է ոչ օրինակարգ իշխանության կողմից: Մենք ամենևին չենք ցանկանում մասնակից լինել, համագործակցել ոչ լեգիտիմ ընտրություններ անցկացնող քաղաքական ուժի, նրա շտաբի պետի հետ: Մարտի 1-ը դեռևս կա, մարտի 1-ի չպատժվածները դեռևս կան, դեռևս կան քաղաքական բանտարկյալները, ովքեր քաղաքական հետապնդումների են ենթարկվել: Հայստանը լքում են մարտի 1-ի զոհերի ծնողները, քաղբանտարկյալները: Հայաստանը դատարկվում է՝ արդարադատությունից երբևէ հույս չունենալով: Եվ ձեր փորձերը՝ մեզ մասնակից դաարձնել այս ամենին, բնակնաբար չի կարող հաջողության հասնել՝ շատ պարզ պատճառով: Դուք Կառավարություն ձևավորում եք բիզնես ծրագիր իրականացնելու համար»:
Արամ Մանուկյանի խոսքովբ՝ ՀԱԿ-ն այլ մոտիվացիա ունի:
« Մենք բիզնես ծրագիր իրականացնելու, հարստանալուն, սեփական բարեկցեությունը բարելավելուն միտված օրենքներ Խորհրդարան բերելու գործունեություն վարելու կողմնակից չենք, այլ դրա դեմ պայքարողը: Մոտիվացիաների տաբերություն կա: Մեր մոտեցումները տարբեր են»,-նշեց պատգամավորը, ապա հավելեց.
«Դուք մեզ մեղադրում եք՝ ինչքան վատ, այնքան լավ: Բացարձակ անհիմն մեղադրանք է, որովհետև այդպիսի մեղադրանքով հանդես գալ չեն կարող այն մարդիկ, ովքեր ամբողջությամբ իշխանությունն օգտագործել են՝ սեփական բարեկեցության համար: Ձեր ձախողումներն ամենևին մեր պատճառով չեն: Ձեր արտաքին քաղաքականության ձախողումները բերել են Հայաստանի վարկի անկման: Ո՞վ է մեղավարը, մենք: Ձեր վարած քաղաքականության զոհն են: Ես չունեմ Հայաստանում այևս ոչ դասարանցի, ոչ համակուրսեցի, ոչ բարեկամ: Արտագաղթել են բոլորը: Ո՞ր քաղաքականությանն եք ուզում աջակցենք: Գանք միանանք այս խնջույքի՞ն: Չենք ուզում խնջույքին միանալ»:
Հարց ուղղելով Կառավարությանը՝ պատգամավորը նշեց.
«Մեր ո՞ր ահազանգն եք ընդունել, որ հանդուրժողականության մասին եք խոսում: Ասեք մի օրենք, որ ընդդիմության բերած նախագիծն է և հավանության է արժանացել: Աշխարհն ստեղծել է այս պարզ սկզբունքը՝ գործադիրն ու օրենսդիրը իրարից հեռու պետք է լինեն, որպեսզի գործարարն իր օրենսդրական մանդատը չօգտագործի իր խնդիրները լուծելու համար: Դուք արդեն ոչ միայն համակերպվել եք, չեք էլ ամաչում ասել, որ Խորհրդարանը և Կառավարությունը գործարար մարդկանցով է լեցուն: Չի լինի այդպես: Պարոն Աբրահամյան, Դուք, որ այս աթոռին նստած էիք, չգիտեի՞ք, որ հարկեր չեն մուծում»:
Հասմիկ Գյոզալյան