▲ Դեպի վեր

lang.iso lang.iso lang.iso

Որակների աշխարհում.Մտածումներ

Յուրաքանչյուր մարդ. անկախ տարիքից, սեռից և ազգային պատկանելիությունից, ունի իր պատկերացումները լավի և վատի, թեկուզ ամենաչնչինը, բայց՝ ունի: Հիրավի ամենքս մեզ և շրջակա աշխարհը կաղապարում ենք հարաբերական որակների շրջանակով. քաղցրը լավն է, դառը վատն է, փափուկը լավն է, իսկ կոշտը վատ է: Նմանատիպ որակումներն ուղեկցում են մեզ ամբողջ կյանքում, սակայն բացատրությունների և պարբերացումների այս տարափի տակ չի հասնանում մի պարզ հարց, որն է լավը և որն է վատը: Իրապես, արդյո՞ք իրերի որպիսիությունը մենք ընկալում ենք համահունչ գոյաբանությամբ, թե հանգամանքների որակը և դրանց նկատմամաբ ձևավորվող մեր վերաբերմունքը բխում է իրատեսական խեղված պատկերից: Ասենք ավելին՝ հնարավոր է արդյո՞ք, որ միջմարդկային փոխհարաբերություններում մենք ընթանում ենք շեղված, այլասերված ճանապարհով: ԺԸ դարի նշանավոր շոտլանդացի մտավորական Դեյվիդ Հյումն այս հարցին պատասխանել է, որ «գոյությունը միջնորդավորվածէ իմացությամբ, այսինքն՝ արտաքին աշխարհը միջնորդավորված է ներքին գործոններով»:

Համադրելով Հյումի այս տեսությունը հոգեվերլուծաբանների սահմանումների տեսնում ենք, որ որոշակի ճշմարտություն կա այստեղ: Հոգեբանությանն ծանոթ յուրաքանչյուր մարդ տեղյակ է, որ յուրաքանչյուր ներքին ապրում, հոգեվիճակ և որոշում, գոյանում է արտաքինից, անվանենք այն ենթագիտակացական կամ անգիտակցական միևնույն է ոչ ոք առարկայական իրատեսության նկատմամաբ չի ունեցել ինքնաբուխ գնահատական և որակում, քանի դեռ չի «լուսավորվել» որևէ մեկի կողմից: Այս պարագային ամենեևին էական չէ ճշմարիտ է եղել այդ որակումը թե ոչ, փաստ է այն հանգամանքը, որ լավի և վատի մասին պատկերացումները մեր մեջ սերմանել են կողքից, արտաքինից:
Քրիստոնյայի համար լավ է այն ամենն, ինչ պատվիրված է Աստուծո կողմից հայտնության և ավանդության կողմից: 
Այնուհանդրեձ, մինչ Տիրոջ մարմնանալը և քրիստոնեության հաստատումն իբրև այդպիսին, մարդկությունը հազարամյակներով հեծել է հեթանոսության խավարի ներքո, որի ընթացքում կուտակել է մտածողության և ըմբռնողության վիթխարի պաշար, որոնց հիման վրա էլ ձևավորել է համապատասխան մշակութային համակարգ:
Հեթանոսական շրջանի համամարդկաիյն ամենախոշոր մշակույթը մեզ հայտնի է հելլենական կամ հունական անունով: Այս մշակոյթը մարդկությանը տվել է ճարտարապետության, գրականության և գեղարվեստական ժանրի այլ անմահ գանձեր, սակայն այս ամենի կողքին հունական մշակույթն ի թիվս բազում այլոց, մարդկությանն ընծայել է արժեքների և մտածողության համակարգ, որը դիրքավորվել և երկար տարիներ կողմնորոշել է մարդկանց թե որն է վատը և որը լավը: Առաջին ահայցքին այս «անվտանգ» երևույթը զուտ մշակութային հետևանք էր, պատմական իրականություն և ոչ ավելի, սակայն իրականում այս արժեհամակարգը ճակատագրական նշանակություն է ունեցել:

Հունական մշակույթ արտահայտությունը լսելով՝ մենք ակամա պատկերացնում ենք Մեծն Ալեքսանդրին ով իր Բուցիֆալն հեծնած շտապում էր ազատագրել աշխարհն «արևելքի խավարից»: Այնուամենայնիվ, նույն հունական մշակույթը սպանեց Լեոնիդես արքային, քանի որ կաշառված քրմապետերը կրոնական սկզբունքերի ճնշումով արգելեցին արքաին հունական զորքը դուրս բերել պաշարող պարսից զորքի դեմ: Նույն հունական մշակույթն էր, որ Սոկրատեսին դատապարտեց մահվան այլախոհ մտածելակերպ ունենալու համար:
Միակողմանի ուսումնասիրության չհյուսելու համար ասենք, որ բոլոր՝ խոշոր և մանր մշակութային համակարգերին հատուկ է եղել արժեհամակարգային բացթողումներ, որոնցում ընթացքում կործանվել են մարդիկ: Այսինքն՝ մարդու ձեռքով ծնված մշակույթներն իրենց արճեհամակարգերով երբեմն պտտտվել են հենց նույն մշակույթի ամենաթանկարժեք կորիզի՝ մարդու դեմ և կործանել վերջինիս: Անշուշտ, յուրաքանչյուր մշակույթ ունի բացառություններ, սակայն ինչպես ասել է Անհաղթը «որտեղ կա բացառություն, այնտեղ չկա օրինաչափություն»:

Պատմական ճշմարտություն և փաստ է, որ յուրաքանչյու արժեհամակարգ ինչոր մի պահ խփում է «համ մեխին համ նալին»: Այս ամենը գիտակցելով՝ ինչպե՞ս վարվենք մենք, որպեսզի մեր այս վտանգավոր և բազմաբեղուն դարում չդառնանք ինքներս մեր կամ զանգվածային մտաելակերպի զոհը:

Կատարենք մի պարզ մեջբերում, այն ժամանակ, երբ Չալրզ Դարվինը «զարգացնում էր իր տեսակները» ոչ ոք չեր էլ կարող կանխատեսել, որ քիչ հետո Ադոլֆ Հիտլերն իր «Main kampf»-ի բաղկացուցիչ մասերից մեկը պիտի շարադրեր Դարվինի թողած հիմքի վրա, որի արդյունքում, որոշակի ազգեր ճանաչվելու էին իբրև մարդկության «քաղցկեղ» և սկսվելու էր օրինականացված ցեղասպանության մի դաժան ընթացք: Նմանատիպ մտածելակերպ էլ ժամանակին իշում էր Եվրոպայում, իսկ ավելի ուշ ԱՄՆ-ում և որի արդյունքում սևամորթները ծանր կացության առջև էին հայտնվում: Այնուհանդրեձ, այսօր, երբ ռասսիմզն ու հակասիոնզիմը պատժելի են օրենքով, արդյո՞ք մենք ազատվել ենք վտանգավոր արժեհամակարգերից: Պարզվում է, որ ոչ….

Պատմության ներկա ընթացքը հավանաբար ամենադաժանն ու վտանգավորն է, ուղղակի մեր օրերում ագրեսիայի և հալածանքի թիախը, ընդհանուրից թեքվել է անհատականի: Վերջինիս վերացական ապացույցն են հետևյալ երկու համակարգերը՝ հանրային հեռուստատեսություն, համացանցի անհատ օգտատեր: Այս երկու «հապավումները» բացելու համակարգ կատարենք պատմական մի անդրադարձ:

Մինչ Բ աշխարհամարտը, մարդկությունը կուտակել և համադրել էր հազարամյակների փորձն ու բանականությունը: Գրեթե բոլոր ասպարեզներում մարդկությունը հասել էր աննախադեպ ձեռքբերումների և այն ամենն ինչ գործնականում չէր իրագործվել՝ տեսականորեն այն համարվում էր հնարավոր: Արդյունաբերական ընկալումով պատերզմն արդեն անխուսափելի էր և վերջինիս հետևանքով մարդկությունն ամենազարգացած դարում սկսեց իր պատմության ամենադաժան պատերազմը, որը խլեց միլիոնավոր մարդկանց կյանքեր:

Որքան էլ տարօրինակ է հնչում, բայց Բ աշխարհամարտն իր տեսակի մեջ ամենակատարյալն էր, այն ուղղակի պատմական պոեզիա էր, քանի որ կռիվն ընթանում էր հանուն գաղափարի: Այս սարսափելի ու «գեղեցիկ» պատերազմում իրար էին բախվել մշակույթները, կենսակերպն ու արժեհամակարգը: Այնուամենայնիվ, որքան էլ «գեղեցիկ» լիներ այս պատերազմը, այն շարունակում էր մնալ պատերազմ իր բացասական բոլոր հետևանքներում: Հատկանշական մի հանգամանք կա, աշխարհի նոր և նորագույն շրջանի պատմությունը ծագեց հենց այս պատերզմի ընթացքում: Այն ժամանակ երբ խուճապահաչ մարդկությունը հետևում էր սոցիալ-նացիստական և սոցիալ-կոմունսիտական տոտալիտար համակագերի բախմանը, երկրագնդի մյուս երեսին հասունացել և ամրացել էր կապիտալիստական Ամերիկան: Բ աշխարհամարտին ԱՄՆ ներգրավվեց իբրև ՍՍՌՄ դաշնակից, սակայն պատերազմը դեռ լիարժեք չավարտված ԱՄՆ որդեգրում է նոր քաղաքականություն՝ հակասովտեական: Պատմության տեսաբանները կարող են պնդել, որ այս հակամարտությունը բխում էր նաև Սովետների հակաամերիկյան դիրքորոշումից, սակայն ոչ մի տեսաբան չի կարող թաքցնել, որ ագրեսիայի առումով ամերիկան ավելի հույժ վարք դրսևորեց, վերջապես եկեք չմոռանանք, թե ում ձեռքի գործն էին Հերոշիմայի և Նագաշակաիի ողբերգությունները և թե ինչ հաղորդագրություններ այն կրում:

Այսպիսով, աշխարհամարտից դեռ ուշքի չեկած մարդկությունն այժմ հետևում էր նախկին երկու դաշնակիցների պատերազմին, որը մեզ հայտնի է «Սառը» անվանումով:

Ի տարբերություն Բ աշխարհամարտի՝ Սառը Պատերազմը իր գաղափարական մոտիվացիայով ավելի անկատար էր և եթե առաջինի պարագային համաշխարահային ղեկավարման նպատակաը թաղված էր պետական գաղափարախոսությունների խորքում, այս պատերազմում դա ուղղակի ակներեև էր: Զարմանալի և ապշեցնող է այն հանագամանքը, որ գլոբալ մրցակցությամբ տարված ԱՄՆ ու ՍՍՌՄ կարծես մոռացել էին միասին կռվում էին նացիստների դեմ և այժմ գրկաբաց ընդունում էին վերջինիս գիտնականերին, ովքեր ինքնաբերաբար ազատվում էին Նյուրբերգի դատավարության մեղադրանքներից և հանգսիտ շարունակում էին իրենց գիտա-ռազմական գործունեությունը ԱՄՆ և ԽՍՀՄ կողմից հովանավորվելով: Իրականում ամբողջ աշխարհն էր մոռացել Երրորդ Ռեյխը, դրանով է բացատրվում այն տարօրինակ փաստը, որ բազում նացիստ քաղաքական հանցագործներ (Մենգելե, Գեսո և շատ այլոք) շատ հմուտ կերպով ճողոպրեցին միջազգային արդարադատությունից:

Աշխարհը տարված էր կապիտալիստական և կոմունիստական իդեալները որդեգրած երկրների պատերազմով, որը կարող էր տևել անվերջ: Կուբայի զավթում և ազատագրում, կարիբյան միջուկային կոնֆլիկտ, սրանք կարող էին հանգեցնել Գ աշխարհամարտին, սակայն ԱՄՆ կողմից հայտնագործվեց մի զենք, որին ոչ միայն ի զորու չէր դիմակայելՍՍՌՄ, այլ ողջ աշխարհը: Այդ զենքը ոչ միջուկային ռումբն էր, ոչ նոր սերնդի տանկերը: Այդ զենքը մեր ներկայիս տերմինաբանական բառարանում հայտնի է սպառողական մտածելակերպ անվանումով: ԱՄՆ կողմից հյուսված սպառողական մտածելակերպն ու հոգեբանությունն ուղղակի նոր շրջանի համամարդկաիյն քողարկված ստրկատիրական հասարակարգի կենտրոնական մեխն էր: Որպեսզի նշյալ խոսքը չափազանց աբստրակտ չլինի կատարենք մի փոքրիկ թեսթ: Հարգարժան Ընթերցող խնդրում եմ մտապահեք տասը երևույթ կամ առարկա, որոնց առկայության պարագային Դուք կլինեք բացարձակ երջանիկ, ընդ որում բացառեք ներանձնական և կրոնական տարրերը (հանգուցյալ հարազատի վերադարձ, առողջություն, համամարդկային ներդաշնակություն և խաղաղություն): Վստահաբար Ձեր ցուցակում երջանկության գրավական հանդիսացող տարրերի մեջ ճնշող մեցամասնություն են կազմում նյութական «բարիքները»՝ տուն, մեքենա, համակրգչի տեսակ, հանգիստ արտասահմանում, հեռախոս և այլն այլն: 
Սա նշանակում է, որ ամեն պահ երբ մենք ցանկանում ենք «Ասթոն Մարթին», «Ջեք Դենիելս» կամ ամենավերջին «Այֆոնը», մեր մեջ խոսում է Սառը Պատերազմին ծնված մարդկությանը հայտնի ամենադածան «դևը»՝ սպառողական հոգեբանությունը: Այս պահից էլ հենց սկսվում է կյանքը «ՈՐԱԿՆԵՐԻ ԱՇԽԱՐՀՈՒՄ», դատեք ինքներդ մեր ինքնագնահատականը դիմացինին գնահատելու և վերաբերվելու մեր սկզբունքները գլխավորաբար բխում են ստրկատիրական այս մտածելակերպից: Այս Համակրգով մարդը ձգտում է վերցնել, խլել, թալանել, աբյց ոչ երբեք տալ: Սպառողական մտածելակերպի նորմատիվներով են լուծվում փողոցային ամենատարրական վեճերը և հանգուցալուծվում միջպետական ամենախոշոր կոնֆլիկտները: Հավանաբար Հեսիոդոսը կխելագարվեր, եթե իմանար, որ իր «Աշխատանք և օրեր»-ն արդիական են մեր դարում: Այժմ պարզ է դառնում թե ինչպես են կատարվում լավի և վատի սահմանումները, սակայն սա մեզ հիմք է տալիս սկսել մի նոր ուսումնասիրություն, որում մենք կխոսենք թե ինչպես է մեզանից յուրաքնչյուրը ենթարկվում սպառողական մտածելակերպի պաշարումներին և որը մենք կանվանենք՝ ՍՊԱՌՈՂԱԿԱՆ ՄՏԱԾԵԼԱԿԵՐՊԻ ԶՈՀԵՐԸ՝ ՄԵՆՔ….. 
շարունակելի…..


Դավիթ սարկավագ Հայրապետյան

 

Կայքում տեղ գտած մտքերն ու տեսակետները հեղինակի սեփականությունն են և կարող են չհամընկնել Asekose.am-ի խմբագրության տեսակետների հետ: Նյութերի ներքո` վիրավորական ցանկացած արտահայտություն կհեռացվի կայքից:
Հասարակություն далее