Ինչպես ասում են, զարմանքի զգացողությունից զուրկ մարդիկ աշխարհի ամենաանհետաքրքիր մարդիկ են: Այդ է պատճառը երևի, որ մեր որոշ պաշտոնյաներ չեն թողնում, որպեսզի մենք անհետաքրքիր դառնանք:
Լսելով կամ կարդալով ՈՐՈՇ պետական-կուսակցական գործիչների, պաշտոնյաների ՈՐՈՇ ելույթները, հարցազրույցները, մեկնաբանությունները խիստ զարմանում եմ, տարակուսում և անկախ ինձանից, ակամա դառնում հետաքրքիր:
Ինչ է, նրանք տեղյակ չե՞ ն իրենց ղեկավարած բնագավառներից, չե՞ ն կարող մի երկու իմաստալից, հոդաբաշխ միտք արտահայտել` առանց ծաղրական մեկնաբանությունների արժանանալու:
Զարմանում եմ, թե ինչքան անպատրաստ կամ անլուրջ մեկնաբանություններ, մտքեր են արտահայտում այս կամ այն խնդրի, հարցի պարզաբանման կապակցությամբ: Դժվա՞ ր է գիտակցել, որ անցան ամենաթողության ժամանակները, որ հասարակությունը հիմա առավել ուշադիր և խիստ է մոտենում իրենց արտահայտած ամեն մի խոսքին, ամեն մի «մտքի գոհարներին»:
Հարցին նման քամհարանքով մոտենալու կամ մեղմ ասած չմտածված մտքեր արտահայտելու դեպքում դուք կարծիք եք ստեղծում ողջ պետական կառավարման մարմինների, իշխանությունների մասին առհասարակ: Եթե ինչ-որ դժվարություններ էլ ունեք մտքերը հանպատրաստից ձևակերպելու կամ խելացի, փաստարկված արտահայտվելու հարցում, ապա գոնե փորձեք խուսափել, խուսանավել կամ ընտրել միակ «անշառ» տարբերակը' «առանց մեկնաբանության»:
Բայց, այդ դեպքում էլ ձեր պաշտոնավարման նպատակահարմարությունն է դառնում «առանց մեկնաբանության»…
Այնպես որ, իրոք' առանց մեկնաբանության: