Լրագրող Ոսկան Սարգսյանի գրառումը․ «Բերդի և Նոյեմբերյանի տարածաշրջանների բնակիչները շուտով կհայտնվեն ադրբեջանական թակարդում
Գորտին դնում են գազօջախի վրա դրված ջրով լի կաթսայի մեջ և ջրի ջերմաստիճանն աստիճանաբար բարձրացնում, երբ կաթսան եռում է, գորտը չի զգում այդ տաքությունը։

Նմանապես Նիկոլ Փաշինյանն աստիճանաբար, մաս-մաս է հանձնում Հայաստանի տարածքները, որ բնակչության համար շատ ակնհայտ և ցավոտ չլինի։ Օգոստոսի սկզբից Ոսկեպարում և Ազատամուտում են գտնվում ռուսական զորքի ստորաբաժանումներ, նրանք մինչ այժմ ոչինչ չեն արել։ Դրանք հո զբոսաշրջիկներ չեն, դրանք գործի կանցնեն, երբ սկսվի Նիկոլ Փաշինյանի կողմից այդքան սիրված սահմանազատումը և սահմանագծումը, որի հետևանքով նախկինում ադրբեջանաբնակ Բարխուդալուն, Սոֆուլուն, Խերմիլին, Յուխարի և Աշաղի Ասքիպարաները, Բաղանիս-Այրումը կհանձնվեն Ադրբեջանին, որի հետևանքով Բերդ-Իջևան ավտոճանապարհը և Իջևան-Նոյեմբերյան ավտոճանապարհի Ոսկեպար-Բաղանիս հատվածը հայտնվելու են ադրբեջանական վերահսկողության տակ։ Հենց այդ նպատակով է հոկտեմբերի 20-ին Գագիկ Ջահանգիրյանի քավորությամբ դատավոր նշանակված Սարգիս Պողոսյանի նոյեմբերի 10-ին որոշումով կալանավորել Բերդ խոշոր համայնքի ղեկավար Հարություն Մանուչարյանը, որպեսզի նա չկազմակերպի դիմադրություն նոր հողատվության դեմ»։


