|
Լրագրող Ոսկան Սարգսյանը ֆեյսբուքյան իր էջում գրել է․
«Ոսկեպարում՝ ռուս զինվորականների կեցավայրի մոտակայքում, կովեր են վիրավորվել ականների պայթյունից: Ոսկեպարի բնակիչները հայտնեցին, որ երկու անասուն ինքնուրույն դուրս է եկել ականապատ տեղանքից, երկուսը վնասվել են հակահետևակային ականների պայթյունից, այժմ էլ գտնվում են ականապատ տարածքում, հայտնի չէ՝ դրանք սատկե՞լ են, մի կենդանու վիճակն անհայտ է։ Մի քանի տարի առաջ Ոսկեպարի փոքր նախիր էր հայտնվել նույն ականապատ տարածքում, որոշ կենդանիներ պայթել էին ականների վրա։ Իջևանի տարածաշրջանի Ազատամուտ համայնքի ղեկավարի պաշտոնակատար Արթուր Բեգինյանը հայտնեց, որ Ազատամուտ գյուղի կիսակառույց դպրոցում տեղակայված ռուս զինվորականները դեռևս իրենց ուղեկալի տեղակայման համար հարմար վայր չեն ընտրել, թեև այդ նպատակով, ՀՀ ՊՆ զինվորականների ուղեկցությամբ տեղանքներ են դիտարկել Դիտավան գյուղի և Այգեհովիտ համայնքի Կայան բնակավայրի տարածքներում։ Օգոստոսի 25-ին համալրվել, ավելացել են Ազատամուտում գտնվող ռուս զինվորականների ռազմական տեխնիկան, ռազմական ավտոմեքենաները»: |
«Ոսկեպարում կովեր են վիրավորվել ականների պայթյունից». Ոսկան Սարգսյան
Կայքում տեղ գտած մտքերն ու տեսակետները հեղինակի սեփականությունն են և կարող են չհամընկնել Asekose.am-ի խմբագրության տեսակետների հետ: Նյութերի ներքո` վիրավորական ցանկացած արտահայտություն կհեռացվի կայքից:
Tweet
Հասարակություն далее
далее
далее
далее
далее
далее
далее



