▲ Դեպի վեր

lang.iso lang.iso lang.iso

«Ոստիկանն իմանում է, որ տղան կռվել է, ասում է՝ ի՞նչ անեմ, քո համար ես կռվել... ու տուգանքը գրում է». Վարդան Առաքելյան

Փաստաբան, «Հայաստան» դաշինքի անդամ Վարդան Առաքելյանը ֆեյսբուքյան իր էջում գրել է.

«Երեկ օրերս պատահած մի դեպք պատմեցին մեր կենդանի հերոսների մասով։ Ոստիկանը կանգնեցնում և ավտոմեքենայի մեջ դիմակ չկրելու համար տուգանում է պատերազմն անցած, կանտուզիա ստացած, բայց ՓԱՌՔ ԱՍՏԾՈ տուն վերադարձած մեր հերոսին, և երբ խոսակցության մեջ, մինչև տուգանք գրելը, ոստիկանն իմանում է, որ տղան կռվել է, ասում է՝ ի՞նչ անեմ, քո համար ես կռվել... ու տուգանքը գրում է։

Ջղայինությանս չափ չկար ու մնում է միայն ասել՝ անիծվե՛ք դուք, անիծվե՛ք յուրաքանչյուրդ, ով կհամարի, որ ՏՂԵՐՔՆ իրենք իրենց համար են կռվել ու ՓԱՌՔ ու պատիվ յուրաքանչյուրին, ով ԿՌՎԵԼ, իր կյանքն է տվել հանուն հայրենիքի կամ վերադարձել է տուն...»:

Կայքում տեղ գտած մտքերն ու տեսակետները հեղինակի սեփականությունն են և կարող են չհամընկնել Asekose.am-ի խմբագրության տեսակետների հետ: Նյութերի ներքո` վիրավորական ցանկացած արտահայտություն կհեռացվի կայքից:
Հասարակություն далее